Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է ակցիա՝ հաջակցություն մուսուլմանների, որոնք Սամտացկարոյում թույլ չեն տալիս կատարել ուրբաթօրյա աղոթք: Ակցիայի մասնակիցներն այնուհետև շարժվել են դեպի մզկիթ, հաղորդում է Trend գործակալությունը:
Ակցիայի մասնակիցների թվում, որոնք, դավանանքի ազատության կողմնակիցներ են, եղել են ուղղափառներ, բապտիստներ, կաթոլիկներ:
Ավետարանչական-բապտիստական եկեղեցու եպիսկոպոս Ռուսուդան Գոցիրիձեն, հայտարարել է, որ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեզի մուսուլմաններն ազատ կարողանան աղոթել:
Նրա խոսքերով՝ ոչ միայն ոստիկանությունը, այլ նաև պաշտոնատար անձինք պետք է տեղում լինեն և բացատրական աշխատանք տանեն բնակչության շրջանում:











































