Մադրիդի «Ռեալ»-ի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի հետ համատեղ աշխատանքից իր տպավորությունների մասին:
«Համոզվեցի, որ Մոուրինյոն սովորական մարզիչ չէ: Նա ֆուտբոլիստներից պահանջում է ներդնել ողջ ուժերը, հնարավոր է՝ նաև ավելին:
Եթե խաղացողը պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալ, նրա փոխարեն դա կանի մեկ այլ ֆուտբոլիստ: Ժոզեի հետ աշխատանքի արդյունքում ես սկսեցի ավելի ագրեսիվ խաղ ցուցադրել»,- Մոդրիչի խոսքերը մեջբերում է Marca-ն:









































