Այսօր Բելառուսում կայացվել է տարեսկզբից մահվան արդեն երրորդ դատավճիռը: Գոմելի շրջանային դատարանը 25-ամյա բնակչին մեղավոր է ճանաչել առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Դեպքը տեղի էր ունեցել 2012-ի սեպտեմբերի 20-ի գիշերը: Մեղադրյալը սպանել էր մի ուսանողուհու: Փորձաքննության տվյալներով՝ աղջիկը մահացել է մեծաքանակ արյան կորստի պատճառով: Նրան դանակի 102 հարված էր հասցվել:
Դատարանում մեղադրյալը լիովին ճանաչել է իր մեղքը և ներողություն խնդրել աղջկա մորից:
ԵԽԽՎ տվյալներով՝ Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ մահապատիժը դեռևս կիրառվում է:










































