Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին պաշտպան Ֆելիպե Սանտանան, ով տեղափոխվել է «Շալկե», բրազիլական մամուլին տված հարցազրույցում նշել է , որ «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեղավոր է այն բանում, որ թիմի կիսապաշտպան Մարիո Գյոցեն բաց է թողել ՉԼ գավաթի եզրափակիչը:
«Գյոցեն չի մասնակցել ՉԼ գավաթի եզրափակիչին Կլոպի հիմարության պատճառով: «Ռեալ»-ի դեմ խաղում ստացած վնասվածքից հետո Գյոցեն մեկնել է Մյունխեն՝ վերականգնման կուրս անցնելու:Այնուհետև նա վերադարձել է Դորտմունդ:
Կլոպի հրահանգով ֆուտբոլիստը երեքշաբթի օրը մասնակցել է մարզմանը, սակայն դրա անհրաժեշտությունը չկար, քանի որ խաղը կայանալու էր շաբաթ օրը: Գյոցեն նոր վնասվածք է ստացել այդ մարզման ժամանակ»,- նշել է Սանտանան:








































