15-ամյա Դավիթ Պառավյանը Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջարանում անցկացվող 2-րդ «Մեծ Եվրոպա» օփենում 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր:
Նա կես միավորով է ետ մնում երեք առաջատարներից` գրոսմայստերներ Զբինեկ Հրաչեկից (Չեխիա), Վլադիսլավ Նեվեդնիչիից (Ռումինիա) եւ Տամիր Նաբատիից (Իսրայել):
Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանն ունեն 3-ական, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Վալենտին Փամբուկչյանը` 2-ական միավոր: Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:








































