Առնոլդ Շվարցենեգերը հայտնել է «Տերմինատոր-5»-ի նկարահանումների սկիզբը ու հաստատել, որ վերադառնալու է «Տերմինատորի» դերին՝ հայտնում է filmpro.ru-ն:
«Տերմինատոր-5» նախագիծը, որին կմասնակցի Առնոլդ Շվարցենեգերը, ավելի հստակ տեսք է դառնում:
Ավստրալիայում ընթացող 21st Century Financial Education գագաթնաժողովի ժամանակ դերասանը հաստատել է, որ կվերադառնա «Տերմինատորի» դերին ու անվանել է նկարահանումների սկիզբը՝ տեղեկացնում է Arnold Fan ռեսուրսը:
Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2014թ. հունվարին: Վարձույթի ժամկետի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Ավելի վաղ ասվում էր, որ «Տերմինատոր-5»-ի տարածմամբ զբաղվելու է Paramont Pictures ընկերությունը:









































