Ֆրանսիական «Մոնակո»-ի ղեկավարությունը հետաքրքրվում է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի բրազիլացի հարձակվող Հալկի ծառայություններով: Այդ մասին տեղեկացնում է L’Equipe հանդեսը:
Ըստ տեղեկատվության՝ «Մոնակո»-ն պատրաստ է 45 մլն եվրո վճարել Բրազիլիայի ընտրանու 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց:
Հարկ է նշել, որ Հալկը լարված հարաբերություններ ունի իր թիմակիցների հետ, ինչը կարող է օգտակար լինել ֆրանսիական թիմին: Բրազիլացին Սանկտ-Պետերբուրգ էր տեղափոխվել 2012 թվականի ամռանը՝ «Պորտու»-ից:







































