Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Ռուբեն Հայրապետյանը չի տիրապետում երեք տարվա վաղեմության կարևոր մանրամասների. Էդմոն Մարուքյան

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ մոտ ժամանակներս Վանաձորում կսկսվի մարզադաշտի կառուցումը, եթե ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նորից դատի չտա։ «Ամենաաբսուրդը դուք գիտեք որն ա, որ այդ ամենը կազմակերպել ա այնտեղի պատգամավորը՝ Սաքունցի հետ միասին, և ինքը ստվերում թաքնվել ա: Եվ պատգամավոր ժողովրդի կողմից ընտրվել են ու անում են ժողովրդի դեմ քայլեր: Մեծահասակներին՝ ոչինչ, փոքրերի դեմ են անում իրանք: 3 տարի Վանաձորի ֆուտբոլը հետ են գցել իրանք»,- ասել էր Հայրապետյանը:

Պատասխանելով ՀՀԿ-ական նախկին պատգամավորին՝ այս պահին Էդինբուրգում գտնվող ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Որպես իրավապաշտպան և, առավել ևս, որպես Ազգային ժողովի պատգամավոր թե անցյալում և թե հիմա մշտապես գտնվել եմ իմ համաքաղացիների կողքին և պայքարել եմ ու շարունակում եմ պայքարել Վանաձորում ձեռնարկվող բոլոր տեսակի մութ և ոչ թափանցիկ նախաձեռնությունների դեմ: Հեռու եմ այն մտքից, որ պետք է պատասխանեմ ՀՖՖ նախագահին՝ վստահ լինելով, որ Ռուբեն Հայրապետյանը չի տիրապետում երեք տարվա վաղեմության կարևոր մանրամասների»:

Է. Մարուքյանը նշեց, որ ինքը շատ լավ գիտի, թե իր հասցեին ուղղված քննադատությունը որտեղից է գալիս, և ով է ում ստվերում թաքնվում. «Էականն այստեղ այն է, որ որևէ մեկը Վանաձորում Ռուբեն Հայրապետյանին չի խանգարել ֆուտբոլը զարգացնել թե՛ մինչև 2010 թվականը, թե՛ դրանից հետո: Ընդամենը եղել է վստահություն չներշնչող և, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կարծիքով, անօրինական գործարք, որի դեմ հայց է ներկայացվել դատարան»:

Մարուքյանի կարծիքով՝ առաջիկայում ՀՖՖ նախաձեռնությունները Վանաձորում կլինեն առավել թափանցիկ և չեն ծառայի պատեհապաշտ մարդկանց շահերին, այլ իրապես կնպաստեն Վանաձորում ֆուտբոլի զարգացմանն ու առաջխաղացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում