Monday, 22 06 2026
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք

Գյուղապետերը փորձում են հանդարտեցնել կարկուտից տուժած գյուղացիներին

Թեպետ Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած մի շարք գյուղերի բնակիչները շարունակում են դժգոհել, այդուհանդերձ, գյուղապետերը մեզ հետ զրույցում վստահեցնում են, թե իրավիճակը վերահսկվում է, և կամաց-կամաց ամեն բան կընկնի իր տեղը։ «Յուրաքանչյուր կազմակերպություն ինչ ծրագիր որ մեզ ներկայացրել է, որով կփորձի օգնել՝ կամաց-կամաց արվում է: Գյուղացիները եթե գոհ էլ չեն, գյուղապետարանն ունի այն պատիվը, որ կարողանում ենք սսկացնել, հանդարտացնել ժողովրդին, բայց դե այնքան շատ է վնասը, որ արդեն համակերեպվել են»,- մեզ հետ զրույցում ասաց Նոր Արտագերսի գյուղապետ Սամվել Հակոբյանը։ Ըստ նրա՝ «թեժ գծի» հեռախոսահամարը գյուղում փակցված է, բոլոր հարցերը շտկվում են. «Դե, հիմա վարկերի հետ կապված էլ՝ ովքեր ունակ են վճարելու՝ կվճարեն, ովքեր չէ՝ դեռ կտեսնենք։ Ամեն ինչ խաղաղվում է, համակերպվել են գյուղացիները՝ ի՞նչ անեն հիմա մարդիկ»:

Նալբանդյանի գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը ևս մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք փորձում են անել հնարավորինս գյուղացիներին հանդարտեցնելու համար. «Դե, գիտեք՝ մարդիկ միշտ էլ դժգոհ են, ինչ ասեմ, կամ էլ ինչ անի էս պետությունը, հիմա էլ 50․000 դրամ սոցիալապես անապահով ընտանիքներին են տալիս, բայց կռիվ են անում թե բոլորին հավասարաչափ տվեք։ Դե, տենց ոնց կլինի, սալյառկա էլ… մի խոսքով՝ դուրս կգանք էլի այս վիճակից»:

Գյուղապետի խոսքերով՝ դժգոհող մարդիկ միշտ էլ դժգոհում են, իսկ նրանք ովքեր արդեն համակերպվել են իրավիճակին, լուռ անցել են իրենց գործին:

Նշենք, որ հատկապես Նալբանդյան գյուղը կարկտահարությունից կրել էր գրեթե 100 տոկոսի վնաս: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց գյուղի բնակիչներից մեկը, դժվար էլ բերք ունենան մոտ ապագայում, մտածում են ուրիշ ինչ կարող են անել, որպեսզի կարողանան ապրել, քանզի գոյատևման միակ միջոցը դա էր:

«Առաջին լրատվականն»-ն ավելի վաղ նշել էր, որ մեր տեղեկություններով՝ վարկային կազմակերպությունները թեև խոստացել են, բայց չեն աջակցում կարկտահարությունից տուժած գյուղացիներին:

Այնինչ գյուղապետերը նշում են, թե ամեն ինչ նորմալ է, ով խոստացել է օգնել՝ օգնում է, և իրավիճակն էլ գյուղերում հանդարտ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում