Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Գազի բարձրացրած սակագինը չվճարելը նույնն է, ինչ գնաս խանութ, ապրանք առնես՝ փողը չտաս»

Եթե բաժանորդը չի վճարում գազի՝ արդեն թանկացված վարձավճարը, ապա գազը նրա բնակարանում անջատում են. սա անհնազանդություն է, որով բնակիչներն իրենց բողոքը կհայտնեն ընդդեմ ապօրինի որոշման: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց․«Կանխե՛նք գազի գնի թանկացումը» նախաձեռնության անդամ Սիլվա Ադամյանը. «Մենք օրենք չենք խախտում, մենք նախկինի պես հորդորում ենք բոլորին չստորագրել փոխադարձ ակտերի համաձայնագիրը և չհամաձայնել գազի գնի թանկացմանը: Այս կերպ մենք կարող ենք մեր բողոքն արտահայտել, բայց թե ի՞նչ հետևանքներ կունենա՝ այ դա արդեն ես կանխատեսել չեմ կարող» :

Մեր այն հարցին, որ եթե իրենք կարծում են, որ գազի գնի թանկացման մեջ մեղավոր է իշխանությունը, ապա էլ ինչո՞ւ էին․ ««Գազպրոմ», հեռացի՛ր Հայաստանից» կոչերով ակցիա անում Ռուսաստանի դեսպանատան մոտ, Ադամյանը պատասխանեց. «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ երբ նախաձեռնության անդամները պահանջեցին փաստաթղթերը մեզ տրամադրել, նրանք տրամադրեցին, 700 էջանոց փաստաթղթեր էին, որի մեջ, սակայն, չկար Հայաստանի և Ռուսաստանի միջև այդ համաձայնագիրը, որտեղ պետք է գինը բարձրացրած լիներ։ Մի քանի անգամ պահանջելուց հետո մեզ ասացին, թե դա չկա և պետական գաղտնիք է, մենք ասացինք բա ու՞ր է թուղթը, որ գրած է Ռուսաստանն այսպիսի փաստաթուղթ ունի, ասեց՝ դա էլ է պետական գաղտնիք։ Մենք որոշեցինք դա իմանալ Ռուսաստանից, որովհետև, իրոք, չգիտեինք՝ մեր կառավարության հե՞տ է կապված այս ամբողջ գործընթացը, թե՞ Ռուսաստանն ունի մեղավորություն: Մեր ակցիան իր էֆեկտն ունեցավ, լրատվամիջոցները գրեցին, որ Ռուսաստանն այս պարագայում բարձրացրել է 7 տոկոսով, այսինքն այն գինը չէ, ինչ մեզ ծանոթացրել են»:

Ս․ Ադամյանի գնահատմամբ՝ ստացվում է այնպես, որ սեփական նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը բարձրացրել է գազի գինը՝ դա բարդելով ռուսական կողմի վրա. «Մի քանի անգամ ես կարդացի, որ դեսպանատան աշխատակիցները տաբեր թերթերին տվել էին նման մեկնաբանություն, որ հայ չինովնիկները փորձում են բարդել Ռուսաստանի վրա: Այս ակցիան ավելի շատ ճանաչողական ակցիա էր, և մենք ոչ թե կոնկրետ ուզում էինք թշնամանք ցույց տալ Ռուսաստանի հանդեպ, մենք ավելի շատ ուզում էինք իմանալ, թե ինչ է կատարվում: Եթե համաձայնագիրը լիներ, մեզ հաստատ ցույց կտային։ Հայաստանի կառավարությունը լավ գործընթաց չի վարել, նա բարձրացրել է գազի գինը՝ չնայած Ռուսաստանն այդքան չի բարձրացրել: Ուղղակի մինչև հասնում է բաժանման կետերին՝ շատ մեծ բաների հետ է կապված, որ չեն ասում, բայց ամեն դեպքում իրենց հո գիտեմ ես, ես ներսի մարդ եմ՝ լավ գիտեմ ինչ է կատարվել: «Հայռուսգազարդը» լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է, նա որոշեց գները բարձրացնել և հանրության ուսերին դնել այդ ծանրությունը»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ «Հայռուսգազարդը» ռուսական «Գազպրոմի» հետ լուրջ խնդիրներ ունի. «Իրենք վարկով են աշխատում, «Հայռուսգազարդը» վարկ է վերցնում իր աշխատանքները կատարելու համար, հետո այդ վարկը սկսում է փակել։ Որոշ գումարներ փոշիացել են, և հիմա նա չի կարողանում վարկային ծրագրերը փակել, չի կարողանում մուծումներ անել «Գազպրոմին», դրա համար է, որ նա իր սեփական նախաձեռնությամբ որոշել է բարձրացնել, սա «Հայռուսգազարդի» խնդիրն է, ոչ թե «Գազպրոմի»»:

Իր հերթին «Հայռուսգազարդի» լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Սարդարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սրանք պարզապես անհնազանդության կոչեր են, և որ ինքն այդ կապակցությամբ մեկնաբանություն անել չի կարող։ «Հիշո՞ւմ եք՝ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ կոչեր էին հնչում, որ եկեք սպառենք և չվճարենք։ Բայց մենք պետք է ընդունենք, որ համակարգը կայացած համակարգ է, և պետությունը ունի գործիքներ, համակարգն ունի գործիքներ, որ ամբողջ դաշտը կարգավորում են։ Ես հետևյալ համեմատությունը կանեմ՝ սա նույնն է, ինչ գնանք խանութ, վերցնենք ապրանքը և դրա համար չվճարենք, այսինքն գազը ևս ապրանք է, որի համար պետք է վճարել: Սակագնի հետ կապված` ես կարծում եմ, որ այդ ամեն ինչի մեկնաբանությունը հրապարակային լիարժեք տրվել է՝ առաջին հերթին պայման է հանդիսացել սահմանի վրա գազի գնի բարձրացումը և մի գին, որը ձևավորվում է միջազգային շուկայում»,- մեկնաբանեց Շ. Սարդարյանը։ Նրա խոսքերով՝ որևէ ապրանքի գնի բարձրացումը շատ դեպքերում անկախ է մեր ցանկություններից և մեր սոցիալ-տնտեսական վիճակից:

Տիկին Սարդարյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ կարծիք ունի այն մասին, որ հնարավոր է քաղաքացիները հրաժարվեն գազից առհասարակ՝ չվճարեն գազի գինը և հետևաբար չսպառեն, ինչին նա պատասխանեց. «Դա իրենց իրավունքն է, եթե որևէ բաժանորդ չի ուզում գազի սպասարկումից օգտվել՝ մենք, այո՛, պատրաստ ենք գազամատակարարումը դադարեցնել, և դա ոչ միայն մեր ցանկությունն է: Առհասարակ, գազն ամբողջ աշխարհում հանդես է գալիս որպես այլընտրանքային էներգակիր, դա, այսպես ասած, սպառողի ցանկությունն է, նայած իր բյուջեն ինչպես կկազմակերպի»:

Իսկ այն հարցին, որ եթե անհնազանդությանը դիմող քաղաքացիների թիվը շատ մեծ լինի, ի՞նչ քայլեր կձեռնարկի «Հայռուսգազարդը», Շուշան Սարդարյանը պատասխանեց. «Այդ դեպքում մենք իրավիճակն այլ կերպ կդիտարկենք, ոչ միայն մենք, այլև տնտեսական բլոգի բազմաթիվ փորձագետներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում