Twitter միկրոբլոգների ծառայությունն օգտատերերի համար անվճար հասանելիություն է բացել դեպի մարդկանց և բրենդների մասին մանրամասն տվյալներ, որոնց նրանք բաժանորդագրված են: Խոսքը վերաբերում է նաև նրանց վերջին գրառումների ժողովրդականության մասին տվյալներին: Այս մասին հայտնոում է The Next Web-ը:
Դեպի վերլուծական հարթակ հասանելիություն ստանալու համար օգտատերն իր օգտահաշվով պետք է անցում կատարի Twitter-ի գովազդատուների համար նախատեսված էջ: Գովազդային հարթակից կարող են օգտվել միայն անգլախոս օգտատերերը: Այնուհետև անհրաժեշտ է Analytics բաժնում ընտրել Timeline Activity կոճակը:
Գործառույթի գործարկման մասին Twitter-ը պաշտոնապես չի հայտարարել:
Միկրոբլոգների ցանցից օգտվողներն օրական ավելի քան 400 մլն հաղորդագրություն են տեղադրում կայքում: Twitter-ի օգտատերերի ակտիվ լսարանը, որը կայքում թողնում է ամսական առվազն 1 հաղորդագրություն, գերազանցում է 200 միլիոնը:










































