Սպիտակ տունը չեղյալ է հայտարարել Տանզանիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սաֆարին: Նա պետք է Տանզանիա այցելեր հունիսի վերջին՝ աֆրիկյան երկրներում շրջագայության շրջանակում: Սաֆարիի չեղյալ հայտարարման պատճառը անվտանգության միջոցառումների մեծ ծախսերն էին: Այս մասին հայտնում է Washington Post-ը:
Պարբերականը հղում է անում ԱՄՆ Գաղտնի ծառայության փաստաթղթին, որը պարունակում է Աֆրիկայի երկրներով շրջագայության ժամանակ նախագահի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների ցուցակը:
Բարաք և Միշել Օբամաների երկժամյա էքսկուրսիան Տանզանիայի «Միկումի» ազգային պարկում պահանջում է դիպուկահարների ներգրավում, որոնք անհրաժեշտ են հեպարդների, առյուծների և այլ կենդանիների հնարավոր հարձակումները չեզոքացնելու համար: Էքսկուրսիայի փոխարեն Օբաման կնոջ հետ կայցելի ՀԱՀ-ի Ռոբենայլենդ կղզի, որտեղ Նելսոն Մանդելան ազատազրկված է եղել մինչև ՀԱՀ առաջին սևամորթ նախագահ դառնալը:










































