Հունիսի 14-ին, ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 8 շենքի մոտակա թերթի կրպակից ծուխ է նկատվում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.54-ին, մարվել՝ 04.18-ին: Մասամբ այրվել է «ՀայՄամուլ» ՍՊԸ-ին պատկանող կրպակը և գույքը (աթոռ, սեղան, ձայնարկիչ, ծխախոտ, ամսագրեր):








































