Արգենտինայի Լա Ռիոհա նահանգից սենատորը և նախկին նախագահ Կարլոս Մենեմը դատապարտվել են 7 տարվա ազատազրկման՝ զենքի մաքսանենգությամբ զբաղվելու համար: Այս մասին հաղորդում է The Miami Herald-ը:
82-ամյա Մենեմը բժիշկների խորհրդով դատավճռի հրապարակման ժամանակ բացակայում էր դատարանի դահլիճից:
Ձերբակալելուց առաջ նրան նախ պետք է զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից:
Մենեմը Արգենտինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1999թթ.: Նա մեղադրվում է 1991-1995թթ.-ներին Խորվաթիային և Էկվադորին ապօրինի զենք վաճառելու մեջ:







































