Sunday, 12 05 2024
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում

Սերժ Սարգսյանն առաջիկա հանդիպումն օգտագործելու տարբեր ձևեր ունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը:

– Պարոն Շահնազարյան, մայիսի 12-ին լրացավ 1994թ. եռակողմ զինադադարի անժամկետ համաձայնագրի 22 տարին, և այսօր տեսակետ կա, որ Ադրբեջանը առավել, քան երբևէ մոտ է հաջողելու այդ համաձայնագրի վերանայմանը: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը: Ինչպես գիտենք, Ադրբեջանը քառօրյա պատերազմից հետո ՄԱԿ-ում շրջանառության մեջ է դրել նամակ, և ադրբեջանական կողմից շարունակում են հնչել տեսակետներ, որ այս համաձայնագրին վերադարձ լինել չի կարող:

– Նախ ասեմ, որ այդ տեսակետը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Այդ առնչությամբ Ադրբեջանի տարածած փաստաթղթին և՛ Վիեննայում, և՛ Նյու Յորքում եռանախագահող երկրները գրեթե միևնույն տեքստով պատասխան են տվել: Այսինքն՝ Ադրբեջանը փորձում էր ամրագրել, որ հրադադարը տեղի է ունեցել ապրիլի 5-ին Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերի բանավոր համաձայնությամբ, ինչը ամբողջովին տապալվել է: Այդ մասին է վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների այսօրվա հայտարարությունը, որը ուղղակիորեն արդեն արձանագրում է, որ դա այդպես չէ: Հետաքրքիրն այն է, որ դա տեղի է ունեցել հենց մայիսի 12-ին: Ցավոք, նրանք չեն նշել 94 և 95 թվականների եռակողմ համաձայնագրերը, բայց սա ուղղակի, կարելի է ասել, փաստաթղթային ամրագրում է, որ դա ամբողջովին տապալված է, և Ադրբեջանը նման հույսեր ունենալ չի կարող, և այդ հարցը փաստացիորեն հանված է: Ադրբեջանի բոլոր հույսերը և փորձերը տապալված են, ինչն ամրագրված է: Սա ամբողջովին բավարար է, որպեսզի ամրագրվի, որ նման խոսակցություններ ընդհանրապես լինել չեն կարող: Բայց, անկեղծ ասած, ես կարծում եմ՝ սա դեռ բավարար չէ, որ Հայաստանը մասնակցի այդ բանակցություններին:

– Պարոն Շահնազարյան, Սերժ Սարգսյանը նախ «Բլումբերգին» տված հարցազրույցում, ապա նաև ՀՀԿ-ն, պաշտոնապես նշեցին այն 3 պայմանները, որոնց բավարարման դեպքում Հայաստանը իմաստ կտեսնի շարունակելու բանակցային գործընթացը: Եռանախագահողների այս հայտարարության ենթատեքստում որքանո՞վ եք տեսնում այդ պայմանների բավարարմանն ուղղված ջանքեր:

– Գիտեք, նայած ինչպես ենք նայում՝ բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ կիսով չափ դատարկ. ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի այդ երեք կետերի շուրջ համահունչ պահեր այստեղ կան: Բայց իմ կարծիքով՝ սա բավարար չէ, որպեսզի Հայաստանը վերադառնա վերջին 16 տարիների ձևաչափին, նկատի ունեմ՝ առանց Լեռնային Ղարաբաղի, քանի որ իմ խորին համոզմամբ՝ այս ձևաչափն է եղել պատերազմի պատճառը:

– Կարծում եք՝ Սերժ Սարգսյանը պետք է մերժի՞ այդ առաջարկը, քանի դեռ Արցախը չի վերադարձել բանակցային սեղան, և դա ինչպե՞ս կդիտվի:

– Քանի որ դիվանագիտության մեջ ամեն ինչ սև ու սպիտակ չէ՝ կան բազմաթիվ երանգներ, ուստի և կան մերժելու տարբեր ձևեր: Ես կարծում եմ, օրինակ, ամենաարդյունավետը կլինի, եթե այսօր կամ վաղը Լեռնային Ղարաբաղի, ենթադրենք, ԱԳՆ-ն հանդես գա հայտարարությամբ առ այն, որ այս ձևաչափի պատճառով է բռնկվել պատերազմը, և հատկապես այն օրակարգը, որ իրենց հայտարարության մեջ առաջարկում են եռանախագահողները, այսինքն՝ շփման գծում հրադադարի ռեժիմի ամրապնդում, այստեղ Հայաստանն անելիք չունի: Ղարաբաղը պետք է ասի, որ սա մեր իրավասությունն է, և առանց մեզ այս հարցերը քննարկվել չեն կարող. սա մի տարբերակ: Երկրորդ տարբերակ՝ ի՞նչ է նշանակում չմասնակցել. սա, իհարկե, կարծում եմ, էապես կօգնի գործին, չմասնակցելու տարբեր դիվանագիտական ձևեր կան, կարելի է ուղղակի չգնալ, կարելի է հայտարարություն անել և չգնալ, կարելի է գնալ այնտեղ և հայտարարել, որ առանց ԼՂՀ-ի պաշտոնական ներկայացուցչի այս ամենը մենք համարում ենք անիմաստ:

– Հիմա ո՞ր ձևն է առավել արդյունավետ՝ ըստ Ձեզ:

– Եկեք հասկանանք, որ ամբողջական տեղեկատվությանը տիրապետում է Հայաստանի Հանրապետության նախագահը, ես, իհարկե, չեմ կարող տիրապետել այդ չափի ամբողջական ինֆորմացիային: Հստակ ասեմ իմ կարծիքը որն է. որոշումը ընդունում է այն անձնավորությունը, ով առավել ամբողջական ինֆորմացիայի է տիրապետում: Տարբերակներ շատ կան. օրինակ՝ ասել, որ պատվիրակություններով մասնակցենք, որտեղ ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչը կարող է լինի, իհարկե՝ Ադրբեջանն էլ նման քայլ կանի, բոլոր արահետներն անցած են, բայց ասեմ՝ հայտարարությունը ես գնահատում եմ դրական, հետագա քայլերը, նայած ինչ խնդիր են դրել ՀՀ իշխանությունները, ինչ հայեցակարգ են որդեգել արցախյան երկրորդ պատերազմից հետո, անկեղծ ասած, ինձ համար դեռևս վերջնական պարզ չէ, բայց այն, ինչ հայտարարվել է, որ ԼՂ մասնակցությունը պարտադիր է, դա պետք է իրականացվի, և պետք է դա դարձնել համար մեկ նպատակ:

– Պարոն Շահնազարյան, իսկ եթե մինչ այդ Սերժ Սարգսյանը ընդունի առաջարկը և գնա հանդիպմանը…

– Եկեք էլի սևուսպիտակով չխոսենք:

– Բայց հստակ ասվել է, որ եթե չբավարարվեն այդ երեք նախապայմանները, մենք իմաստ չենք տեսնում բանակցային գործընթացը շարունակելու: Եթե այդ ուղղությամբ այս պահին կարծեք թե տեսանելի քայլեր չկան, եթե գնա…

– Հարցով պատասխանեմ ձեր հարցին. ենթադրենք՝ Ս. Սարգսյանը գնում է Վիեննա և այնտեղ ընթերցում է նույն երեք կետերը, դա մասնակցե՞լ է, թե՞ չմասնակցել է: Եկեք սևուսպիտակով չնայենք: Ինձ համար չափազանց կարևոր է, որ ես վստահ լինեմ, որ ՀՀ և ԼՂՀ իշխանությունները իրենց առջև դրել են երկու նպատակ և հետևողականորեն պետք է այդ նպատակներին հասնեն. առաջին՝ ԼՂՀ մասնակցությունը բանակցային և կարգավորման գործընթացներին, ինչպես նաև դրանից բխող բոլոր միջոցառումներին, որ նշված են այստեղ, հրադադարի ռեժիմ, և երկրորդ՝ ԼՂՀ միջազգային ճանաչում, որը պետք է լինի առաջին հերթին Ադրբեջանի կողմից, ցանկացած այլ ճանապարհ պատերազմ է: Եվ անկախ այս ամենից՝ մենք հստակ հասկանանք, որ արցախյան երկրորդ պատերազմը սկսվել է, և հիմա ընդամենը պաուզա է տրված այդ հարցում, որովհետև շատ հանգամանքներից է կախված, և հստակ հասկանանք, որ այն նպատակները, որ դրել է իր առաջ Մոսկվան, այն նպատակները, որոնք արձանագրված էին, ինչու չէ, մինչև հիմա էլ կան Լավրովի պլանում, Մոսկվայի համար կատարված չեն դեռևս, և ակնհայտ է, որ Մոսկվան դեռևս չի հրաժարվել իր այդ նկրտումներից:

– Ճանաչման հետ կապված այսօր տեսակետ հնչեց որոշ փորձագետների կողմից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս ակտիվացումը և այդ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ արված առաջարկը կարող էին լինել Հայաստանի կողմից Արցախի ճանաչման վերաբերյալ օրինագիծը կառավարական մակարդակով քննարկելու արձագանքը: Ձեր գնահատականը:

– Բազմիցս խոսել եմ միակողմանի ճանաչման և դրա հետևանքների մասին. դա ոչ միայն նպատակահարմար չէ, այլ բացարձակապես վնասակար է, դա մտնում է այսօրվա Ռուսաստանի ծրագրերի մեջ, Ռուսաստանի դեսպանատան դիվանագետը հենց մամուլով պարզ ասաց, հայտարարեց, և դա, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունք էր:

– Նկատի ունեք՝ քանի դեռ չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, զենք չի կարող նրան տալ:

– Այո՛, չեմ ուզում կրկնել այդ փաստարկները, որ այդ դեպքում Ռուսաստանը մենակ կմնա որպես, այսպես կոչված, միջնորդ, բայց մեզ պետք է միջազգային ճանաչում, ոչ թե միակողմանի ճանաչում: Հիմա պարզ մի բան ասեմ, որի մասին մինչև հիմա չեմ խոսել. մենք մի անգամ ճանաչման պահը կորցրել ենք:

– Դա ե՞րբ էր: Ասում են՝ ապրիլի սկզբին էր:

– Իհարկե՝ ո՛չ, դա 2012թ. օգոստոսի վերջն էր, Սաֆարովի գործից անմիջապես հետո ես մամուլով ասել եմ, որ պետք է միանգամից Երևան-Ստեփանակերտ մարդատար օդանավի թռիչք իրականացվեր, անմիջապես: Այդ ժամանակ ես ԱՄՆ-ում էի, և Սաֆարովի գործի հանդիպման մյուս օրը բարձր պաշտոնատարների հանդիպմանն ասել եմ՝ իսկ դուք ի՞նչ եք անելու, եթե այսօր Երևանը քաղաքացիական ինքնաթիռ ուղարկի, առաջին թռիչքը կատարվի դեպի Ստեփանակերտ և միաժամանակ ճանաչենք ԼՂՀ անկախությունը:

– Իսկ այն ժամանակ չէի՞ն լինի այն բացասական հետևանքները, որոնց հետ կապված հիմա մտահոգություններ ունեք:

– Այն ժամանակ այդ բացասական հետևանքները եթե լինեին էլ, էապես թուլացած կլինեին, եթե հիշում եք, Սաֆարովի այդ գործից հետո, ես նկատի ունեմ նրա ազատ արձակվելուց և հերոսացվելուց հետո՝ 2012-ի սեպտեմբերի սկզբին, ինչ սուր արձագանք տվեցին եռանախագահող երկրներից երկուսը, հետո Ռուսաստանը ուշացումով, մի երեք շաբաթ հետո ոչ հոդաբաշխ ինչ-որ բան ասաց, չկրկնեմ: Սաֆարովի էքստրադիցիայի գործում մեծագույն դեր ունեցել է հենց Ռուսաստանը, դա հայտնի փաստ է, մի խոսքով՝ մենք այդ պահը կորցրել ենք, որը կարելի էր օգտագործել, ես կարծում եմ, որ դա կլիներ արդարացված ռիսկ: Հիմա ես համոզված եմ որ ՀՀ իշխանությունները ոչ մի դեպքում չեն գնա այդ քայլին:

– Իսկ կարծում եք միջազգային խաղացողերը դա չե՞ն հաշվարկել, որ ՀՀ իշխանությունները ոչ մի դեպքում չեն գնա այս քայլին և այս համատեքստում արդյոք չի՞ արժեզրկվում մեզ համար կարևոր խաղաքարտը այսպես խաղարկելը:

– Իհարկե, ես ամբողջովին կիսում եմ ձեր տեսակետը և նորից եմ կրկնում, որ մենք նպատակ պետք է դնենք Կոսովոյի տարբերակով ճանաչումը, և առաջին հերթին այդ պետությունների մեջ պետք է լինի Ադրբեջանը: Հայաստանի կողմից միակողմանի ճանաչումը կլինի Ալիևի երազանքը, կլինի ոչ թե հանցագործություն, այլ կլինի ավելին՝ կլինի ուղղակիորեն սխալ: Վստահ եմ, որ ՀՀ իշխանությունները սա շատ լավ հասկանում են, բայց կան ուժեր, ինչ-որ շրջանակներ, որոնք համարում են, որ այս քննարկումը, այս ամենը կարող է դրական լինել: Ես այդ կարծիքը, քննարկման փաստը բացարձակապես չեմ կիսում: Մենք պետք է ակտիվ, անընդհատ նախաձեռնողական քաղաքականություն վարենք, հիմնական դերը պետք է հատկացվի ԼՂՀ-ին, անընդհատ քայլեր առաջարկվեն, որից Ադրբեջանը հրաժարվելու է, և միաժամանակ ցույց տանք, որ, այո՛, անհնար է կայունություն, անհնար է պատերազմի բացառում, ռազմական գործողությունների բացառում՝ առանց ԼՂ-ի բանակցային կողմ լինելու, և ավելին՝ ԼՂ-ի անվտանգություն, որը շատ սիրում էին ասել եռանախագահողները, միջազգային հանրությունը, և դա, իհարկե, ճանաչումն է: Ավելին՝ պատահական չէր, որ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հրավիրվեց Բեռլին, ըստ էության, որևէ կասկած չունեմ, որ նրա հետ խոսել են Բեռլինում ոչ միայն Գերմանիայի անունից՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, այլև Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի անունից, և այնտեղ կասկած չունեմ, որ Մամեդյարովի համար շատ ծանր խոսակցություն է եղել, նույնիսկ Բեռլինի պաշտոնական տեղեկատվությունը եթե նայում եք, այդ ամենը դիվանագիտական լեզվով ուղղակիորեն գրված է: Եվ դա այս հայտարարության նախօրեին է:

– Հետևաբար՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ առայժմ չկա պաշտոնական հաստատում, որ համաձայն է Ալիևը այդ հանդիպմանը մասնակցել:

– Ալիևը չի կարող չհամաձայնել, ինչքան էլ նա հիմա վերքերը լիզի դիվանագիտական իր այս արկածախնդրական քայլի համար, որի մասին խոսեցինք, հրադադար չի եղել, սա նոր հրադադար է, երկկողմանի՝ իհարկե: Ալիևը կգնա Վիեննա, այդտեղ որևէ կասկած չունեմ:

– Հետևաբար՝ ինչպես Սերժ Սարգսյանն է սիրում ասել՝ գնդակը, փաստորեն, մեր դաշտում է, և որոշումը պետք է կայացնի հայկական կողմը:

– Ո՛չ, հիմա այդպես չասեմ, գնդակը պետք է մնա մեր ձեռքին, բայց մենք լինենք հակառակորդի դաշտում, բայց գնդակին պետք է տիրապետենք մենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում