«Հրապարակ»-ը գրում է. «Գյումրիի և 9 մլն բնակչություն ունեցող չինական Սիան քաղաքի «քույրացումը», Սիանի խորհրդարանի փոխնախագահի այցի կապակցությամբ քաղաքապետի կազմակերպած ընդունելությունը քննարկումների հարուստ նյութ տվեց քաղաքացիներին: Նրանք փորձում են հասկանալ, թե ինչ է շահելու մոտ երկու տասնյակ «քույրիկ» ունեցող Գյումրին, և հատկապես իրենք՝ սովորական գյումրեցիներն այս նորելուկից: Բայց առայժմ հասկանում են մի բան՝ որ չինացի «քույրիկ» կպցնելու հիմքում քաղաքապետի և նրա ընտանիքի անձնական շահերն ու կապերն են:
Բանն այն է, որ Չինաստանում է սովորել Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչիկը, և Բալասանյանը հաճախ է գնացել այնտեղ՝ որդուն տեսնելու և կապեր հաստատելու: Այժմ Բալասանյանի մյուս որդին՝ Միսակը, և նրա ընկերներն էժանագին լամպեր են ներկրում Չինաստանից, իրենց կապերն այսկերպ ծառայեցնելով համաքաղաքացիներին: Գյումրիում Սամվել Բալասանյանի ընտանիքը նաև հրուշակեղենի գործարան ունի, որը վերջերս դարձյալ լծվել է քաղաքի, ավելի ճիշտ՝ մանկապարտեզների:
Մանկապարտեզների տնօրեններից մեկը, չցանկանալով նշել իր անունը, հայտնեց, որ վերջերս իրենց հրահանգվել է մանկապարտեզների սնունդը՝ հաց, մակարոնեղեն, այլ տեսականի, ձեռք բերել հենց այս գործարանից: Ի դեպ, վերջերս մանկապարտեզների 5 տնօրենների սիրտը վախ է ընկել: Ասում են՝ քաղաքապետն ընկել է նրանց հետևից, ուզում է աշխատանքից ազատել թոշակառուներին և նրանց փոխարեն իր մարդկանց բերի: Խոսքը Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ԲՀԿ-ական ռեկտոր Վարդևան Գրիգորյանի հարազատների մասին է, որոնց քաղաքապետարանի կրթության բաժնի պետ, մանկավարժականի դասախոս և պատմաբան Արմեն Նախշքարյանն ուզում է մանկապարտեզների տնօրեններ դարձնել»:
Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:











































