Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ցուցարարները պատրաստվում են ոստիկանության հետ բախման: Հրապարակում և Գեզի այգում հավաքված մարդիկ պատրաստվում են ցույցը ցրելու փորձին, որն այս գիշեր կարող են ձեռնարկել ոստիկանները, հաղորդում է Interfax-ը:
Չնայած ոստիկանների ջանքերին՝ Թաքսիմ հրապարակում և Գեզի այգում նախկինի պես շատ մարդիկ կան: Նրանց մի մասը գիրք է ընթերցում, մյուսներն ինտելեկտուալ խաղեր են խաղում: Ակցիայի մասնակիցների թվում շատ ուսանողներ կան:
Մարդիկ չեն պատրաստվում ցրվել և պատնեշներ են կառուցում:









































