Հունիսի 12-ին Մոլդովայում վթարի է ենթարկվել հանրապետության ՆԳ նախարար Դորնի Ռեչանը, հաղորդում է Lenta-ն:
Ամենագնացը, որի ղեկին եղել է նախարարը, շրջվել է Ռեզինա-Օրգեև մայրուղու վրա: Մեքենայում գտնվել է նաև նրա տեղակալ Վյաչեսլավ Չեբանը:
ՆԳՆ հաղորդագրության համաձայն` ավտոմեքենայում գտնվող մարդկանցից ոչ մեկը չի տուժել քանի որ նրանց բոլորի ամրագոտիները կապված են եղել: ՆԳ նախարարը թեստ է հանձնել արյան մեջ ալկոհոլի քանակը պարզելու համար, որը հաստատել է, որ նա եղել է սթափ վիճակում: