Սպիտակ ավազ, փայլփլուն սառցե քուլաներ. այսպիսի տեսք ունի ոչ թե քարանձավը, այլ Լոնդոնի արևմտյան մասում տեղակայված կլինիկան:
Իրականում դրանք աղ են, հաղորդում է The Daily Mail-ը: Մեծ Բրիտանիայում անսովոր առողջարան բացելու գաղափարը պատկանում է նախկին հոգեբան Գրեյս Հարթին, ով ծնունդով Լեհաստանից է:
«Ադալեքս» աղի կլինիկայի սեփականատիրուհու խոսքերով` նման առողջարաններն իր երկրում սովորական երևույթ են: Առաջինը նման քարանձավների դրական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա նկատել է բժիշկ Ֆելիքս Բոսկովսկին, ով ապրել է 150 տարի առաջ՝ Լեհաստանում:
Առողջարանում դրված անկյունային ջահերը տարբեր գունավորումներ են տալիս դրան: Հարթը շատ ջանքեր է գործադրել «Ադալեքսը» կառուցելու համար: Շինարարական հիմնական նյութը` 3 տոննա աղ, բերվել է Լեհաստանից:
Օրական քարանձավ է այցելում շուրջ 30 մարդ:










































