Մայլի Սայրուսն ու Ջասթին Բիբերն իրար վաղուց են ճանաչում, և զարմանալի չէ, քանի որ մեր առաջ կանգնած են երկու երիտասարդ աստղեր՝ հայտնի երգչուհի և դերասանուհի, ըստ Maxim-ի՝ ամենակրքոտ աղջիկը, և մի երիտասարդ երաժիշտ, ում երկրպագուների բանակն իր մեծությամբ կարող է համեմատվել եվրոպական պետություններից մեկի բնակչության հետ: Եվ ահա, արևմտյան մամուլում լուրեր են տարածվել, որ Մայլին ու Ջասթինը հանդիպում են:
Նման ասեկոսեների առիթ են հանդիսացել պապարացիների լուսանկարները, որոնք արվել են Լոս Անջելեսի ակումբերից մեկում, երբ Մայլին ու Ջասթինը սիրաբանում էին, պարում և միմյանց հետ բնավ ընկերների նման չէին վարվում:
Իսկ մի քանի շաբաթ առաջ Մայլիի անունը լրատվամիջոցներում հայտնվել էր մեկ այլ հարաբերությունների կապակցությամբ: Անընդհատ քննարկվում էր երգչուհու և Լիամ Հեմսվորթի երկարաձգված նշանադրությունը: Ըստ զույգի մտերիմների հայտնած վերջին տեղեկությունների՝ մայիսի վերջին նրանք վերջնականապես բաժանվել են, իբր թե Լիամը հետևել է ավագ եղբայրների խորհրդին և վերջ է դրել Մայլիի հետ հարաբերություններին, քանի որ նա մտադրություն չունի կենտրոնանալ ընտանիքի վրա՝ ավելի շատ տարվելով կարիերայով և երեկույթներով:
Մայլին Բիբերի հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ բավականին անակնկալ պատասխան է տվել՝ «Ես նշանված եմ, նշանված»:








































