Ռեփեր Քանյե Ուեսթի պաշտոնական ներկայացուցիչն արձագանքել է տեղեկատվությանն այն մասին, որ նա Քիմ Քարդաշյանին դավաճանում է Լեյլա Գոբադիի հետ, հաղորդում է spletnik-ը:
Հիշեցնենք, որ այդ մասին հայտարարել էր Գոբադին` ասելով, որ ինքը և երգիչը ծանոթացել են Քանյեի համերգներից մեկից հետո, և իրենց մեջ կիրք է արթնացել:
«Սա նոր հարձակում է Ուեսթի և նրա ընտանիքի դեմ: Դա փորձ է վիրավորել երկու մարդկանց, որոնք ուզում են ապրել իրենց կյանքով»,- ասել է նա:
Քանյեն չի մեկնաբանել մոդելի այս հայտարարությունը` սահմանափակվելով պաշտոնական ներկայացուցչի հայտարարությամբ:
Վերջերս The New York Times-ն տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ սիրում է Քիմին, և նրա հետ հարաբերություններն իր համար բեռ չեն: Նա նաև նշել էր, որ կանի ամեն ինչ Քիմին և իրենց դստերը պաշտպանելու համար:









































