Բար Ռաֆայելը շարունակում է համագործակցել Piaget ոսկերչական ընկերության հետ: Ինչպես անցած տարի, այս մոդելը կրկին ներկայացնում է Roses անունը կրող հավաքածուն:
Գովազդային նոր լուսանկարներում Բարը հրաշալի կերպով ցուցադրում է, թե ինչպես է կարողանում քնքուշ աղջկանից վերածվել ճակատագրական կնոջ: Դրանում նրան օգնել են դերասանական ունակությունները, ինչպես նաև՝ դիմահարդարումը, սանրվածքը և իհարկե՝ զարդերը:
Նոր հավաքածուի մեջ մտնում են ականջօղեր, ապարանջաններ, մատանիներ, ինչպես նաև վզնոցներ: Չի կարելի չգնահատել նաև զարդերի գունավորումը: Դրանք արտահայտում են նորաձևության վերջին թրենդները:









































