Sunday, 12 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Հայ-ադրբեջանական թշնամանքը կեղտոտ քաղաքականության հետևանք է. ակադեմիկոս Սերգեյ Հարությունով

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ակադեմիկոս Սերգեյ Հարությունովի կարծիքով, չի լուծվի մոտակա 100 տարիներին: Լավագույն տարբերակը, որ կարող ենք ակնկալել, ստատուս-քվոյի պահպանումն է:

Ռուսասատանի գիտությունների ակադեմիայի անդամ, ազգագրագետ և մարդաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Հարությունովը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցի ժամանակ խոսեց հայերի և ադրբեջանցիների համակեցության հնարավորության շուրջ՝ հայտարարելով, որ հայերի և ադրբեջանցիների փոխադարձ թշնամանքը «կեղտոտ քաղաքականության հետևանք է»: Ընդ որում, նա համոզված է, որ հայերն ու ադրբեջանցիները մենթալիտետով շատ մոտ են իրար:

Ակադեմիկոս Հարությունովի կարծիքով՝ աշխարհում չկա մի ուժ, որի գրպանում կարող է լինել Ղարաբաղի բանալին: Մեր զրուցակիցը մի առիթով ասել էր. «Ես ռազմական գաղտնիք չեմ բացահայտի, սա ինձ մի քանի տարի առաջ շատ բաց ասել են Հայաստանի գլխավոր շտաբում. Լեռնային Ղարաբաղի բնական հյուսիսային սահմանը ձևավորող լեռնաշղթայի բարձունքին տեղակայված հայկական կամ ղարաբաղյան մարտկոցները Մինգեչաուրի ջրամբարից 40 կմ հեռավորության վրա են: Մի համազարկ, և կենտրոնական Ադրբեջանը ծով կդառնա»:

Այսօր Հարությունովը վերհիշում է հակամարտության ողջ պատմությունը, հատկապես այն դրվագները, որոնք նա անձամբ է ուսումնասիրել, և գալիս եզրակացության, որ «թե՛ հայերը և թե՛ ադրբեջանցիները հավասարապես անարդար են վերաբերում միմյանց»: Ակադեմիկոսն անհնար է համարում Լեռնային Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմի մեջ. «Նրանք կա՛մ կհեռանան այնտեղից, կամ կպահպանվեն Լեռնային Ղարաբաղում, բայց չեն վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ»:

– Պարոն Հարությունով, հնարավո՞ր է արդյոք հայերի և ադրբեջանցիների համակեցությունը ընդհանրապես՝ հաշվի առնելով հատկապես վերջին իրադարձությունները, աճող թշնամանքը, ատելությունը երկու ժողովուրդների միջև և հատկապես հակահայ, ֆաշիստական քարոզչությունը Ադրբեջանում: Կարո՞ղ ենք ասել, որ հայերի և ադրբեջանցիների համակեցությունն այլևս իրական հեռանկար չունի:

Հայերի և ադրբեջանցիների փոխադարձ թշնամանքը կեղտոտ քաղաքականության հետևանք է, ընդ որում ես կարծում եմ՝ այդ քաղաքականությունը կեղտոտ է երկու կողմերից էլ. հայերն ավելի իրավացի չեն, քան ադրբեջանցիները: Երբ հայերին քշում էին Ադրբեջանից, շատ ծանր իրավիճակ էր, շատ վատ բաներ էին կատարվում. մեծ թվով մարդիկ պարզապես զոհվեցին, մյուսները զրկվեցին ունեցվածքից և այլն: Ես եղել եմ Ադրբեջանում, վերջին անգամ եղել եմ այնտեղ 1988-ին: Հայաստանում վերջին անգամ եղել եմ 2010-ին: Ցավոք սրտի, տարիքս այլևս թույլ չի տալիս ճամփորդել, բայց մինչ այդ պարբերաբար լինում էի Հայաստանում ամեն տարի՝ սկսած 1970-ից: Ես տեսել եմ՝ ինչ է կատարվում Հայաստանում: Եղել եմ, ասենք, Եղեգնաձորի շրջանում: Այնտեղ Գետափ գետ կա, այնտեղ ադրբեջանական գյուղեր են եղել, կամ հայ-ադրբեջանական գյուղեր: Ես շատերին անձամբ գիտեմ, մանրամասն ուսումնասիրել եմ, զրուցել մարդկանց հետ: Նրանք շատ խաղաղ էին ապրում: Ադրբեջանցիներն ունեին հայկական գյուղերում մոտ ընկերներ, բարեկամներ, որոնց նրանք վստահում էին եղբոր պես: Կարող եմ կոնկրետ օրինակներ նշել: Նույնը կարելի է ասել Ադրբեջանի հայկական բնակչության մասին: Բայց Սումգայիթից հետո ամեն ինչ փոխվեց, իսկ Սումգայիթը, իհարկե, ստոր քաղաքական գործիչների կողմից հրահրված երևույթ է: Այդ կոտորածները հրահրել են ադրբեջանական իշխանությունները, իսկ Գորբաչովը և կենտրոնական իշխանությունները գրավել էին բավական ադրբեջանամետ դիրք: Եվ դրանից սկսվեց ամեն ինչ, վերջ դրվեց բարեկամությանը հայերի և ադրբեջանցիների միջև, որն իսկապես կար: Ստացվեց այնպես, որ Ադրբեջանում հայ չմնաց, և Հայաստանում էլ ադրբեջանցի չմնաց: Ես շատ կոնկրետ դեպքեր գիտեմ, ոչ թե ընդհանուր ինչ-որ բաներ, այլ շատ կոնկրետ. ահա այս մարդու ձեռքի վրա ծխախոտ են հանգցրել, գիտեմ, թե ձեռքի որ հատվածի վրա են հանգցրել, ընդ որում՝ հայը հային այն պատճառով, որ փրկել է ադրբեջանցուն, որը փախչում էր Վեդիից: Նույն ձևով գիտեմ ադրբեջանցիների, որոնք տուժել են Ադրբեջանից փախչող հայերին օգնելու համար: Ես շատ լավ գիտեմ այս ամենը և գիտեմ շատ մանրամասն կերպով՝ ոչ թե որպես լրագրող, այլ որպես ազգագրագետ, մարդաբան: Ես հետևել եմ, խոսել մարդկանց հետ, հարցազրույցներ արել: Ես գիտեմ, որ թե՛ հայերը և թե՛ ադրբեջանցիները հավասարապես անարդար են վերաբերում միմյանց:

– Եվ ինչպե՞ս պիտի լուծվի այդ խնդիրը:

Ես այսպես եմ դնում այդ հարցը՝ թշնամանք և անարդար վերաբերմունք երկու կողմից: Երբ գերմանացիները ոչնչացնում էին հրեաներին, այնուամենայնիվ հրեաները ատում էին ոչ թե բոլոր գերմանացիներին, այլ մեծամասնությանը: Նրանք հասկանում էին իրավիճակը, հասկանում էին, որ գերմանացիները տարբեր են լինում, և գերմանացիներն իսկապես տարբեր էին, պարզապես նրանք բոլորը գտնվում էին հիտլերյան, նացիստական պետության ճնշման տակ: Ադրբեջանում ևս կան վատ, լավ և շատ լավ մարդիկ, ես անձամբ գիտեմ շատերին: Նրանք այժմ գտնվում են Ալիևի ֆաշիստամետ ռեժիմի ճնշման տակ, բայց հայերն էլ, չասենք ճնշման տակ են, բայց գտնվում են այսօրվա ռեժիմի քարոզչության ազդեցության ներքո:

– Խնդիրը ավելի շատ ժողովուրդների ազգային մենթալիտե՞տն է, թե՞ ավելի շատ քաղաքական հարցերը, քաղաքական ռեժիմները: Ինչի՞ց է սա կախված:

– Դա շատ բաներից է կախված: Ընդհանրապես, հայերի և ադրբեջանցիների մենթալիտետը շատ նման է, այս երկու ժողովուրդները մշակույթներով շատ մոտ են իրար: Օրինակ, վրացիները այլ մենթալիտետ ունեն, իսկ հայերի և ադրբեջանցիների մենթալիտետը գրեթե նույնն է:

– Ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ հայերն ու ադրբեջանցիները մոտ 70 տարի ապրել են խաղաղ և համերաշխ խորհրդային ժամանակաշրջանում, թեև խնդիրն, իհարկե, լուծված չէր, սառեցված էր…
– Իհարկե, խնդիրը լուծված չէր: Ասեմ ավելին. խորհրդային իշխանությունը ընդհանուր առմամբ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ միայն այն պատճառով, որ Ադրբեջանում կա նավթ, որը պետք էր ողջ Խորհրդային Միությանը, իսկ Հայաստանում ոչինչ չկա:

– Այսօր Մոսկվան շարունակո՞ւմ է իրականացնել այդ ադրբեջանամետ քաղաքականությունը, թե՞ փոխել է մոտեցումները:

– Հնարավոր է՝ Մոսկվան այսօր նույնիսկ մի փոքր հայամետ դիրքերում է կանգնած, քանի որ Ադրբեջանն ակնհայտ թրքամետ կողմնորոշում ունի, ըստ էության Թուրքիայի մարիոնետն է, մեր հարաբերություններն էլ Թուրքիայի հետ վատթարացել են: Այդուհանդերձ Մոսկվան օգնում է Ադրբեջանին, նորագույն զինատեսակներ է վաճառում, որովհետև Ադրբեջանը լավ փողեր է վճարում: Հայաստանը չունի այդ փողերը, այդ պատճառով ստանում է զենք, որը այդքան էլ վատը չէ, բայց մի փոքր հին է:

Հայերն ու ադրբեջանցիներն այն ժամանակ համերաշխ էին ապրում, որովհետև խորհրդային տարիներին ազգայնական տրամադրությունները ճնշվում էին շատ դաժան կերպով, և հնարավոր չէր ազգայնական քարոզչություն իրականացնել, ԿԳԲ-ն թույլ չէր տա: Իսկ երբ հայտնվեց ազատությունը… Ազատությունը երկու կողմ ունի. դա, իհարկե, շատ լավ բան է, բայց ունի նաև իր թերությունները: Հենց այդ թերություններն էլ այսօր դրսևորվում են:

– Այսօր անվտանգության ի՞նչ հայեցակարգեր պիտի կիրառվեն հակամարտությունը վերջնականապես լուծելու համար:

– Այս հակամարտությունը չի լուծվի մոտակա 100 տարիներին: Գուցե հետո լուծվի:
– Այդ դեպքում ինչպե՞ս կզարգանա քաղաքական իրավիճակը տարածաշրջանում:

– Իրավիճակը կզարգանա այնպես, ինչպես զարգանում է, օրինակ՝ Պերուի և Էկվադորի միջև: Երկու երկրներում էլ բնակչությունը նույնն է, երկու երկրներում էլ մարդիկ խոսում են իսպաներեն, ունեն նույն ծագումը, բայց այնուամենայնիվ երկու երկրները ժամանակ առ ժամանակ պատերազմում են իրար դեմ:

– Դուք համաձա՞յն եք այն պնդման հետ, որ վերջին իրադարձությունները ապացուցեցին, որ Լեռնային Ղարաբաղը, Ղարաբաղի ժողովուրդը այլևս երբեք չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմի մեջ:

– Իհարկե, նրանք կա՛մ կհեռանան այնտեղից, կա՛մ կպահպանվեն Լեռնային Ղարաբաղում, բայց չեն վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ:

– Այդ դեպքում ի՞նչ ճանապարհով պիտի լուծվեն էթնիկ հիմնախնդիրները այս տարածաշրջանում, բնիկ ժողովուրդների ինքնորոշման ճանապարհով, որը կբերի Ադրբեջանի մասնատմանը, կամ քաղաքական վարչակարգերի տրանսֆորմացիայի, ի վերջո՝ այս երկրների ժողովրդավարացման միջոցով:
Առայժմ հետխորհրդային տարածքից ժողովրդավարացման հոտ չի գալիս, հետևաբար դրա մասին խոսք չկա: Կլինի այնպես, ինչպես կա: Լավագույնը, ինչ կարող ենք սպասել, ստատուս-քվոյի պահպանումն է, իսկ վատագույն դեպքում՝ պետք է ակնկալենք ավելի վատ զարգացումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում