«Մատրիցայի» դերասան Քիանու Ռիվզը ներկայացնում է իր ռեժիսորական դեբյուտը՝ «Թայ-ցզիի վարպետը»: Դրանում գլխավոր դերերը կատարում են Ռիվզն ու կասկադյոր Թայգեր Չենը, հայտնում է filmpro.ru-ն:
Գործողությունները տեղի են ունենում Պեկինում, որտեղ մարտարվեստի երիտասարդ ու տաղանդավոր վարպետին հարկավոր է իր հմտություններն ու գիտելիքները ցուցադրել գործում:
Թրեյլերն արդեն ցուցադրվել է Պեկինի կինոփառատոնում ու արժանացել հոնկոնգցի ռեժիսոր Ջոն Վուի հավանությանը:
Հայտնի չէ, թե երբ տեղի կունենա ֆիլմի պրեմիերան:









































