Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Ներիշխանական անվստահությունը կուտակվում է

Կառավարությունը խորհրդարանին առաջարկում է մեկ տարով հետաձգել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը և այն կիրառել 2018 թվականի հուլիսից: Կառավարությունն այս որոշումը պայմանավորում է իբր թե Հարկային օրենսգրքի ընդունումով, որն ուժի մեջ կմտնի հենց 2018-ի հունվարից:
Իրականում, սակայն, ակնհայտ է, որ այստեղ բանն ընտրություններն են, որոնք տեղի են ունենալու 2017 թվականին: Եվ եթե պարտադիր կուտակայինը կիրառության մեջ մտնի 2017 թվականի հուլիսից, ապա այդ ժամկետի, այսպես ասած, մոտիկությունն ընտրություններին կարող է հիմք դառնալ տարբեր խմբերի այդ հանգամանքը հասարակական բողոքի ակցիաների տեսքով օգտագործելու համար:

Ի վերջո, այս երևույթը մեզ անծանոթ չէ, և բոլորն են հիշում, թե ինչպես հայտնի ոչ իշխանական քառյակը կուտակային պարտադիր համակարգի դեմ քաղաքացիական բողոքին միացավ և սկսեց այն հմտորեն օգտագործել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությանը հասնելու և Հովիկ Աբրահամյանին վարչապետ կարգելու համար: Եվ շատ հետաքրքիր է, որ հենց Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի ակցիաները, ըստ էության, մարեցին, թեև հարցը, որպես այդպիսին, մնաց չլուծված, և կառավարությունը գնաց մասնակի խորամանկության ճանապարհով՝ պարտադիրից ազատեց մասնավոր սեկտորին և սկսեց պարտադիր պահումներ կատարել պետական, բյուջետային հիմնարկների աշխատակիցներից:

Եվ ահա, կառավարությունը հանդես է գալիս պարտադիր կուտակայինը ևս մեկ տարով հետաձգելու նախաձեռնությամբ, որի նպատակը անկասկած մի կողմից սոցիալական դժգոհության պատճառները, այսպես ասած, հեռացնելն է՝ պատճառներից մեկը, իսկ մյուս կողմից՝ խնդիրը ներքաղաքական և միգուցե պարզապես ներիշխանական շահարկումների առարկա չդարձնելու համար:

Միայն թե պարզ չէ՝ Հովիկ Աբրահամյանը վախենում է, որ այս անգամ էլ խնդիրը իր դեմ կօգտագործեն իր հակառակորդնե՞րը, ինչպես ինքն օգտագործեց Տիգրան Սարգսյանի դեմ, թե՞ Սերժ Սարգսյանն է Հովիկ Աբրահամյանին հանձնարարել հանդես գալ հետաձգելու նախաձեռնությամբ՝ նրան զրկելով խնդիրը ներիշխանական հարաբերությունների գործընթացում խաղարկելու հնարավորությունից, այլ կերպ ասած՝ որոշակի սաբոտաժային ռեսուրսներից զրկելու համար:

Բոլոր դեպքերում, ըստ ամենայնի, նախաձեռնության առանցքային պատճառը ավելի շատ հենց այդտեղ է, այսինքն՝ ներիշխանական անվստահության, փոխադարձ կասկածների դաշտում, քան զուտ նախընտրական պոպուլիզմի: Ի վերջո, ընտրողը գիտակից է, հազիվ թե տառապի ամնեզիայով և մոռանա, որ մեկ տարի անց իրեն պարտադրելու են այդ պարտադիր կուտակայինը: Հետևաբար, մեկ տարի այս, թե այն կողմ՝ ըստ էության ընտրողի տրամադրության վրա ազդեցության տեսանկյունից, իհարկե, չի կարելի ասել չի ունենա որևէ նշանակություն, բայց այդ նշանակությունը հազիվ թե լինի առանցքային, հիմնարար:

Խնդիրն ավելի հիմնարար նշանակություն ունի հենց ներիշխանական փոխհարաբերությունների տեսանկյունից, երբ կան ակնհայտ կասկածներ, որ իշխանական որևէ թև կարող է մյուսի հետ նախընտրական հարաբերությունների պարզաբանման և իշխանական կարկանդակի բաժանման գործընթացում օգտագործել նաև կուտակային գործիքի միջոցով գեներացվող սոցիալական դժգոհությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում