Քուվեյթցի շեյխ Սաֆի Ալ-Աջմանին, որը ակտիվորեն աջակցում է Սիրիայի ընդդիմությանը, միջոցներ է հավաքում 12 հազար սիրիացի գրոհայիններին զինելու նպատակով:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, շեյխը մտադիր է յուրաքանչյուր ապստամբի համար հավաքել 2500 դոլար:
Այս գումարով շեյխը մտադիր է զենք գնել, որպեսզի «ադեկվատ դիմակայություն ցուցաբերվի սիրիական բանակին և «Հըզբոլլահ» լիբանանյան շարժմանը»:
Նրանք, ովքեր ցանկանում են «ներդրում ունենալ Սիրիայի պատերազմում», կարող են գումարը տրամադրել կանխիկ կամ փոխանցումով:
Ալ-Աջմանին չի թաքցնում, որ թուրք-սիրիական սահմանով արդեն մի քանի անգամ մեկնել է Սիրիա և զենք ու գումար է մատակարարել գրոհայիններին:











































