Հորդանան գետի Արևմտյան ափում ավելի քան 500 նոր տներ կառուցելու Իսրայելի ծրագրերը ներկայացվել են տարածաշրջանային իշխանությունների քննարկմանը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Տեղի բնակիչները խնդրում են նաև օրինականացնել պաղեստինյան տարածքում գտնվող Իտամար իսրայելական բնակավայրի 137 տները:
Անցած տարի Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը իր համաձայնությունն էր տվել այդ նախագծի իրականացմանը:
Հունիսի 10-ին իսրայելական Peace Now հասարակական կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որում նշել է, որ Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի շինարարությունը հասել է վերջին 7 տարում իր գագաթնակետին:
Տների կառուցման ծրագրի հետագա առաջխաղացումը տեղի է ունենում Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցություններ սկսելու ԱՄՆ փորձերի ֆոնին:











































