Sunday, 12 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Ստեփանակերտին բանակցություններից դուրս մղելու փորձերը դատապարտված են ձախողման. Վլադիմիր Կազիմիրով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուս դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, 1992–1996-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:

«Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը հեշտ գործ չէ,- ասում է հայտնի ռուս դիվանագետը,- բայց ավելի հեշտ է այդ լուծմանը մոտենալ ուժի կիրառումը բացառելու ճանապարհով, որին Բաքուն ոչ մի կերպ չի համաձայնում»: Զուգահեռներ անցկացնելով 90-ականների հետ՝ Կազիմիրովը շեշտում է, որ այսօրվա գլխավոր խնդիրը ռազմական սցենարը կանխելն է, և կարգավորման շուրջ մնացած բոլոր հարցերը պիտի ստորադասվեն գլխավոր նպատակին՝ կանխել հակամարտությունը ուժի կիրառման ճանապարհով լուծելու փորձերը:

Մինսկի խմբի նախկին համանախագահը նաև ավելացրել է, որ Արցախը տվյալ հակամարտության կողմերից մեկն է, և որ «Ստեփանակերտը բանակցություններից դուրս մղելու փորձերը դատապարտված են ձախողման»:

«Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ 1991-94 թթ. ռազմական գործողությունների ընթացքում Բաքուն ստիպված է եղել ավելի քան 10 անգամ պայմանավորվել և համաձայնություն ստորագրել հենց Ստեփանակերտի, ոչ թե Երևանի հետ՝ առաջնագծում իրադրության վերաբերյալ: Այսօր Բաքուն խնամքով թաքցնում է այս փաստը»:

– Պարոն Կազիմիրով, ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր դիվանագիտական գործընթացը Ղարաբաղյան խնդրի շուրջ՝ քառօրյա պատերազմից հետո: Կարծում եք՝ իրադրությունն արդեն դո՞ւրս է եկել վերահսկողությունից: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ գործընթացը սկսել է զարգանալ պատերազմի տրամաբանությամբ:

– Հասկանում եմ ձեր ցավը և հարցի ողջ դառնությունը, բայց, այնուամենայնիվ, դիվանագիտական գործընթացը կշարունակվի: Պետք չի կարծել, թե իրավիճակն արդեն դուրս է եկել վերահսկողությունից և ընթանում է պատերազմի տրամաբանությամբ:

– Ինչո՞վ եք բացատրում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան, որ սկսվեց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը:

– Նախ, անհրաժեշտ է հասկանալ պաշտոնական Բաքվի քաղաքականության էությունը Ղարաբաղյան հակամարտության հարցում: Բաքվի «ստրատեգների» տրամաբանությամբ՝ պետք է պարբերաբար մեծացնել լարվածությունը կամ ինչպես ասում են՝ «հանգիստ չտալ օկուպանտներին»: Նրանց ընկալմամբ՝ սրանով կարելի է ճնշում գործադրել հայկական կողմերի և միջնորդների վրա, ինչպես նաև ցույց տալ Ադրբեջանի ժողովրդին երկրի ղեկավարության հայրենասիրական տրամադրվածությունը: Ընդ որում՝ անխուսափելի ծախսերը, որոնք անհրաժեշտ են դրա համար, կարևոր չեն Բաքվի էլիտայի համար:

– Այս պատերազմի արդյունքները, ԼՂՀ զինված ուժերի հզոր դիմադրությունը և փաստը, որ ադրբեջանական կողմը ռազմական իմաստով, ըստ էության, չկարողացավ հասնել էական արդյունքների, կստիպե՞ն արդյոք Ադրբեջանին հրաժարվել պատերազմական հռետորաբանությունից և վերսկսել բանակցությունները:

– Չեմ համարձակվում գնահատել ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքները, բայց կարծում եմ, որ դժվար թե Ադրբեջանը հրաժարվի պատերազմի հռետորաբանությունից, թեև, մյուս կողմից, կձևացնի պատրաստակամություն՝ շարունակելու բանակցությունները:

– Ադրբեջանը ապրիլի 14-ին նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին՝ փորձելով չեղարկել 1994 թ. անժամկետ եռակողմ համաձայնագիրը զինադադարի մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվի այս քայլը: Ադրբեջանը փորձում է նսեմացնե՞լ Ռուսաստանի միջնորդական դերակատարությունը: Չէ՞ որ հենց Ռուսաստանն է առանցքային դեր խաղացել այդ համաձայնագրի ստորագրման գործում՝ առաջին հերթին, իհարկե, Ձեր ակտիվ ջանքերի շնորհիվ: Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը փորձում է կարգավորման գործընթացը ԵԱՀԿ շրջանակներից տեղափոխել ՄԱԿ-ի հովանու ներքո:

– Բաքուն վաղուց է վարում զինադադարի մասին անժամկետ համաձայնագրի, ինչպես նաև այդ տարիների այլ համաձայնագրերի և պայմանավորվածությունների կարևորությունը նսեմացնելու քաղաքական կուրս: Նրանք փորձում են վիճարկել 1994 թ. մայիսի 12-ի համաձայնագրի անժամկետ բնույթը, լռում են նույն թվականի հուլիսի 26-ին և 27-ին հակամարտության երեք կողմերի համատեղ հայտարարության մասին և տասնամյակներ շարունակ անտեսում են 1995 թ. փետրվարի 4-ի համաձայնագիրը հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին:

Գուցե ինչ-որ մեկը Բաքվում հույս ունի, որ կարող է դրանով նսեմացնել Ռուսաստանի դերը, բայց այդ փաստաթղթերը միջազգային լայն ճանաչում ունեն՝ որպես հիմք ավելի քան 20 տարի շարունակվող հրադադարի պահպանման համար: Դա հաստատում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միասնական դիրքորոշումը:

Ադրբեջանի համար այնքան էլ հեշտ չէ խաղաղ կարգավորման գործընթացը տեղափոխել ՄԱԿ-ի հովանու ներքո այն բանից հետո, երբ Բաքուն 1993 թ. առաջինը վիժեցրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի առանցքային պահանջի իրականացումը՝ դադարեցնել ռազմական գործողությունները:

Ներկայումս անհրաժեշտ գործնական քայլերը իրավիճակի կայունացման համար ավելի ու ավելի են նմանվում այն քայլերին, որոնք ստիպված եղանք անել 1994 թ. զինադադարին հասնելու համար: Այն ժամանակ ռուսական միջնորդությունը, ըստ էության, երկրորդ պլան մղեց մնացած բոլոր հարցերը, որպեսզի չխանգարեր հասնելու գլխավոր նպատակին՝ կրակի դադարեցմանը: Այսօր էլ բոլոր մնացած հարցերը պետք է ստորադասել գլխավոր նպատակին՝ կանխել հակամարտությունը ուժի կիրառման միջոցով լուծելու փորձերը: Սա այսօրվա գլխավոր խնդիրն է: Մնացած հարցերը կարելի է թողնել վաղվան, իսկ այս հարցը պետք է լուծել և լուծել առաջին հերթին:

– Իսկ կոնկրետ ի՞նչ քայլեր պիտի արվեն իրադրության կայունացման և հետագա սրացումները կանխելու համար: Որքանո՞վ արդյունավետ կլինեն շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմները՝ դիտորդներ, էլեկտրոնային սարքեր:

– Կոնկրետ առաջարկները պիտի մշակեն Մինսկի խմբի համանախագահները: Ես արդեն վաղուց չեմ զբաղվում դրանով և չէի ուզենա խանգարել նրանց: Բայց պիտի հասկանանք, որ շփման գծում միջադեպերի ռազմատեխնիկական սկզբնապատճառը Ադրբեջանի հրաժարումն է 1994 թ. փետրվարի 18-ին (զինադադարից գրեթե երեք ամիս առաջ) նրանց ստանձնած պարտավորությունից, որ կրակի դադարեցումից հետո պետք է հետ քաշեն զորքերը շփման գծից: Իսկ միջադեպերի քաղաքական պատճառների մասին մենք արդեն խոսեցինք:

ԵԱՀԿ-ն հետագայում էլ կարող է օգտակար լինել Ղարաբաղյան կարգավորման համար, թեև ամեն ինչ չէ, որ հասցնում է իր տրամաբանական ավարտին: Այդ կազմակերպությունը պիտի բացահայտի, թե կոնկրետ ո՞ր կողմն է պատասխանատու հակամարտության այս կամ այն սրացման համար: Սա գնալով դառնում է ավելի անհրաժեշտ ու արդիական:

– ԼՂՀ-ն որպես բանակցային լիիրավ կողմ բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում:

– Լեռնային Ղարաբաղն ի սկզբանե հանդիսանում է այս հակամարտության կողմերից մեկը: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն է դարձել հակամարտության սկզբնապատճառը: Ստեփանակերտը բանակցություններից դուրս մղելու փորձերը դատապարտված են ձախողման: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ 1991-94 թթ. ռազմական գործողությունների ընթացքում Բաքուն ստիպված է եղել ավելի քան 10 անգամ պայմանավորվել և համաձայնություն ստորագրել հենց Ստեփանակերտի, ոչ թե Երևանի հետ՝ առաջնագծում իրադրության վերաբերյալ: Եղել է ընդամենը երեք փորձ՝ համաձայնագիր ստորագրելու Երևանի հետ՝ առանց Ստեփանակերտի մասնակցության, և բոլոր այդ փորձերը ձախողվել են: Այսօր Բաքուն խնամքով թաքցնում է այս փաստը:

– Ինչպե՞ս եք ընդհանրապես պատկերացնում Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը: Ունե՞ք արդյոք ինչ-որ բանաձև կամ հայեցակարգ, որի շնորհիվ հնարավոր կլինի հասնել հիմնախնդրի լուծմանը:

– Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը ամենևին հեշտ գործ չէ: Այդուհանդերձ, ես համոզված եմ, որ ավելի հեշտ է կարգավորմանը մոտենալ ուժի կիրառումը բացառելու ճանապարհով: Դրան կարելի է հասնել ուժի չկիրառման մասին համաձայնագրի միջոցով, որին Բաքուն ոչ մի կերպ չի համաձայնում: Բայց չէ՞ որ հենց դրանից հետո հակամարտության կողմերը կկարողանային անցնել մնացած վիճելի հարցերի առարկայական քննարկմանը և աստիճանական լուծմանը: Երբ վերանա պատերազմի սպառնալիքը, դրանից հետո իրատեսությունն ավելի շատ կլինի բոլոր հարցերում և քննարկման թեմաներում: Այլապես ստիպված կլինենք այս հարցի լուծումը փոխանցել հաջորդ սերունդներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում