Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի արժեքը 1 օրում նվազել է 3 դոլարով՝ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարի պաշտոնանկության և Կանադայում անտառային հրդեհների հետ կապված նավթային արտահանման իրավիճակի պատճառով։
Brent նավթի մեկ բարելի գինը հասել է 43.46 դոլարի, իսկ մինչ այդ իրացվում էր 46.48 դոլարով։ Անկումը կազմել է ավելի քան 4 տոկոս։
Ինչպես նշում է Financial Times-ը՝ նավթի շուկայում բարձր տատանողականությունը կապված է ներդրողների անորոշության հետ։











































