Sunday, 12 05 2024
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը
Անկարան կարծում է, որ Թուրքիան և Հունաստանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները
Նրանց նպատակն է ձևավորել խամաճիկային իշխանություն և ավելի հարստանալ
«Եվրոպացիները գնում են վա-բանկ»․ Պեսկով
Մանիպուլյացիա է, թե հայրենիք են պաշտպանում. պետք է պարզ ասեն, որ շարժման իմաստը իշխանափոխությունն է
Միրզոյան-Բայրամով հանդիպումն ավարվեց, կեցցե՞ նոր հանդիպումը
Վարչապետը Ջրառատում ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը
Երևանում բախվել են ավտոմեքենաներ և թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը
6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևիկ բնակավայրում գործող նորակառույց մոդուլային մանկապարտեզ
19:30
Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիր
19:00
Լոնդոնի բորսայում Brent նավթի գնի աճը դանդաղել է, այն մեկ բարելի դիմաց կազմում է 83,97 դոլար
Վլադիմիր Պուտինը հաստատել է կառավարության նոր կառուցվածքը
Ինչպե՞ս «Եվրատեսիլ-2024-ի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց
Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում
Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը
18:10
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
Հուսով եմ՝ ով մտքի ծայրով կանցկացնի, թե եկեղեցին կարող է իշխանություն վերցնել, գիտակցում է հետևանքը

Հայաստանի իշխանության նման փտած են նաև հսկայական ներուժ ունեցող Սփյուռքի հետ կապերը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է լոսանջելեսաբնակ երգիչերգահան Արմեն Մովսիսյանը:

– Պարոն Մովսիսյան, մի քանի ամիս առաջ բանակի տոնին ընդառաջ՝ Դուք վերադարձրիք Հայոց բանակի 24-ամյակի առիթով ստացած մեդալը՝ նշելով, որ արժանի չեք այդ մեդալին, քանի որ համերգը, որի հասույթը պետք է տրամադրվեր հայկական բանակին, չկայացավ՝  տեղի հայերի անտարբերության պատճառով: Հայաստանում տեղի ունեցած քառօրյա պատերազմը և դրանից հետո ստեղծված իրավիճակն էլ կարծես չսթափեցրին տեղի հայերին, որևէ համերգ, օրինակ, չհետաձգվեց: Ստացվում է, որ այլ առաջնահերթություննե՞ր գոյություն ունեն:

– Կարծում եմ՝ սա ոչ միայն Սփյուռքի խնդիրն է, այլև համահայկական  խնդիր է: Ես չեմ կարծում, որ Հայաստանում այսօր բոլորը համակ ուշադրությամբ հետևում են, թե սահմանին ինչ է կատարվում, թե մեր տղերքը ինչպես են պահում մեր երկիրը: Բավական է մտնել Facebook սոցիալական ցանց, և պարզ է դառնում, թե քառօրյա պատերազմից հետո ազատ դաշտում ինչի մասին են գրում մարդիկ: Մեկը գրում է «Եվրատեսիլի», մյուսը՝ այլ շոուի մասին, մինչդեռ իրականում պատերազմը շարունակվում է: Իմ կարծիքով՝ այստեղ մենք ազգային պրոբլեմ ունենք, որովհետև չորս օրերի պատերազմից հետո մեզ մոտ թուլացած և հանգստացած վիճակ է, չեն գիտակցում, որ այսօր Հայաստանը պատերազմական վիճակում է: Իսկ իրավիճակն այսօր իսկապես լարված է:

Ինչ վերաբերում է Սփյուռքին, ապա այն հայ ժողովրդի մի մասն է, ապրում է իր հոգսերով, և հիմա՝ քառօրյա պատերազմից հետո,  ընդհանուր ինքնախաբեության միտում է նկատվում, և չես կարող պարտադրել Սփյուռքին անընդհատ զգոն մնալ՝ մանավանդ Հայաստանից հեռու լինելով: Այնպես որ, կարծում եմ՝ սա մեկ ընդհանուր հարց է, մեր ազգային գիտակցության մեջ խնդիր կա, պետք է գիտակցենք՝ եթե ուզում ենք հայրենիք ունենալ, այսօր թե՛ ներսով, թե՛ դրսով ամեն ինչ պետք է հավաքենք, կենտրոնացնենք՝ հայրենիքը պահելու, մեր տղերքին սատարելու համար: Այնպես որ՝ չեմ կարծում, թե Սփյուռքը մասնավոր մաս է կազմում, սա մեր ընդհանուր հիվանդության ընդամենը մի մասն է:

– Կարծիք կա, որ Սփյուռքից պետք է միայն գումար ակնկալել և ոչ ավելին, ինչն էլ այս օրերին որոշակի առումով նկատվեց:

– Այստեղ մեկ հարց կա՝ քանի որ չկա վստահություն ՀՀ իշխանությունների նկատմամբ, կառույցները, որոնք երկար ժամանակ զբաղվել են բարեգործությամբ, երբեմն նաև մսխել են այդ գումարների մի հսկայական մասը և նպատակին չեն ծառայեցրել, ուստի մարդկանց մոտ կա թերահավատության մեծ պաշար, մարդիկ չեն հավատում, որ այդ կառույցները աշխատում են նպատակային և չեն փոշիացնում հավաքված գումարը: Ինչ վերաբերում է գումար հավաքելուն, ապա իմ կարծիքը հետևյալն է՝ որպես ազգային տուրք յուրաքանչյուր հայ եթե կարողանա ամսական 20 դոլարի չափ գումար տալ հայրենիքին, Իսրայելի պես պաշտպանված երկիր կարող ենք ունենալ, որ առանց մեր թույլտվության անգամ մի ճանճ չի կարող մտնել մեր օդային տարածք, էլ չեմ ասում՝ մեր ցամաքային սահմանները խախտելու մասին: Ինչպես հասնել այս գիտակցության, որ ազգային տուրք պետք է սահմանվի յուրաքանչյուր հայի համար, մանավանդ՝ սփյուռքահայերի համար սա մեծ գումար չէ, այստեղ հացի խնդիր չկա: Այսինքն՝ 5-6 միլիոնանոց սփյուռքից հավաքելով այդքան գումար, կարող ենք տարեկան մեր ռազմական ամբողջ բյուջեն փակել: Ինչպե՞ս հասնել այդ գիտակցության: Ես չգիտեմ՝ որտեղ է թերացումը: Իհարկե, առաջինը Հայաստանի իշխանավորների և Հայաստանի պետական վատ կառավարման հետևանք է: Այսինքն՝ միայն այն չէ, որ գոռան՝ «Արի տուն», Սփյուռքի նախարարություն ստեղծեն և երկու շապիկ բաժանեն, ասեն, թե Սփյուռքի հետ կապերի հարցերը լուծվել են: Այսինքն՝ պլակատիզմից գործնական քայլեր պետք է արվեն, որոնք, ցավոք, չեն արվում: Պետական մարմինը ինչպես ամբողջ երկրում է փտած վիճակում, նաև իր կապերն են  հսկայական Սփյուռքի հետ փտած վիճակում:

– Նկատի ունեք, որ այս մեկ ամսվա ընթացքում Սփյուռքի նախարարությունը գործնական քայլերով հանդես չեկա՞վ:

– Այո, ո՛չ աչքի ընկավ, ո՛չ էլ ընդհանրապես նկատվեց: Ընդհանրապես քառօրյա պատերազմը մեզ հուշեց, որ ժողովուրդն է պատրաստ իր հայրենիքը պահել, հասարակ մարդիկ, հազար ու մի սոցիալական խնդիրներ ունեցող հայն ավելի սրտացավ է իր հայրենիքի համար, քան ցանկացած իշխանական կառույց: Սա ևս մեկ անգամ փաստեց, որ մեր երկրում ինչ-որ բան սխալ ենք սարքել: Պետականաշինության հարցերում հսկայական խնդիրներ ունենք: Այսինքն՝ սա համակարգային մեծ պրոբլեմի մի մասն է, որը չի աշխատում՝ ճիշտ այնպես, ինչպես ամբողջ պետական համակարգը:

– Ի վերջո, Սփյուռքը չպե՞տք է ինքնակազմակերպվի և  առաջարկներ ներկայացնի: Որքանո՞վ է Սփյուռքում հասունացել այդ գիտակցությունը:

– Որոշ մասի մոտ, վստահ եմ, կա, մյուս մասին ինքնակազմակերպելու հարցում, առավել քան համոզված եմ, էլի հսկայական գործ ունի անելու ՀՀ իշխանությունը: Երբ վերանա անվստահությունը իշխանության նկատմամբ, երբ վերանա անվստահությունը երկրում տեղի ունեցող ցանկացած ընտրության նկատմամբ, երբ լինեն լեգիտիմ իշխանություններ, որոնց ժողովուրդը տվել է  իր վստահության քվեն, վստահ եմ, որ այդ ժամանակ կվերականգնվի Սփյուռքի վստահությունը մեր երկրի իշխանության նկատմամբ: Իսկ այսպես մնում է անհատների վրա, և շատ անհատներ՝ այո՛, ապրում են հայրենիքի հոգսով, բայց սա չի կարող դառնալ համակարգային: Կունենանք ինչ-որ մի հեռուստամարաթոն,  պատերազմի օրերին կունենանք համախմբում, հետո էլի թուլացում, բայց այս ամենը պետք է դնել համակագի վրա: Բայց քանի որ համակարգի վրա դնելու սկիզբը բացակայում է երկրում, ես չեմ պատկերացնում, որ հնարավոր է դա անել:

– Սփյուռքը հաճախ է ասում, որ Հայաստանը իրեն կթու կովի տեղ է դնում:

– Հիմար խոսակցություններ են, նման կերպ խոսողներին պետք է նստել և այբուբենից բացատրել, որ Հայաստանը որևէ մեկին կթու կովի տեղի չի դրել: Ամեն հայ, ով ապրում է Սփյուռքում, իր պարտքը պետք է համարի նեցուկ կանգնել իր հայրենիքին, որն այսօր դժվարության մեջ է: Ես այդ խոսակցություններին ընդհանրապես լուրջ չեմ վերաբերվում:

– Այն ժամանակ հայկական բանակին աջակցելու նպատակով  կազմակերպված  համերգին որևէ մեկը չուզեց օգնել, հիմա որևէ բան փոխվե՞լ է:

– Իհարկե՝ փոխվել է, մարդիկ էլ են սթափվել, թմբիրից դուրս եկել, իհարկե՝ մտածում են ինչ-որ գործողությունների մասին: Հիմա չեմ ուզում ասել, թե մենք ինչ գործողություններ ենք անելու: Միշտ դրական սերմ պետք է ցանես, այն ծիլ կտա: Շատերն են անհանգիստ, և պետք է այդ մարդկանց  համախմբել: Մենք ունենք հսկայական պոտենցիալ, որը չի օգտագործվում: Պետք է աշխատել Սփյուռքի հետ, ոչ թե ժողովների ժամանակ հիշել կթու կովին, այլ հիշել, որ հսկայական ոսկե ձու ածող հավ է՝ լավ իմաստով, որը կարելի է օգտագործել ի բարօրություն հայրենիքի: Սա համակարգային լուծում է  պահանջում: Ափսոս է ունենալ այսպիսի հսկայական Սփյուռք և այսպես բաժանված, ոչ կենտրոնացված, ափսոս է, հսկայական ռեզերվ ենք կորցնում:

– Կարծիք կա, որ դրսում նստած հեշտ է խոսելը, քանի դեռ Հայաստանում չես, քանի Հայաստանում մաշկի վրա չես զգում տեղի ունեցողը, բացի գումար տրամադրելուց՝ միջամտելու իրավունք չունես:

– Համաձայն եմ, որ ամեն մի հայ պետք է ապրի իր հայրենիքում: Ինքս այսօր պանդուխտ եմ, ես չեմ արդարացնում ինձ, թե ինչու այսպես ստացվեց և այլն: Բայց թյուր մտայնություն է, երբ ասում են, որ պետք է լինել Հայաստանում՝ զգալու համար, որ հայրենիքը քոնն է: Մարդ կարող է ցանկացած ծայրում լինել և զգալ իր պատկանելությունը: Վստահաբար  հարյուրավոր օրինակներ դուք կունենաք: Հիմա հայրենիքում մարդկանց մի մասը իսկապես ապրում է իր երկրի ցավով, մյուսի համար հազարերորդական վերաբերող հարցեր են, այնպես որ՝ գուցե բոլորը պետք է լինեն Հայաստանում, հիմա 5-6 միլիոնը եկան ու նստեցին, ի՞նչ ենք անելու նրանց հետ, բայց եթե այդ հինգ-վեց միլիոնը այսօր պոտենցիալ է ներկայացնում Սփյուռքում, որը ունի բիզնես, ապահովված է, որը կարող է տեր կանգնել հայրենիքին… դրա մասին չմտածելը հանցագործություն է: Ես ամեն օր զգում եմ երկրի ծանր վիճակը, պետք է հավաքել այդ մարդկանց, պետք է մտածել առաջնային հարցերի մասին: Ունենք հսկայական Սփյուռք, պետք է մտածել, թե ինչպես կարելի է օգտագործել այդ հսկայական ներուժը: Այ, դրա մասին պետք է մտածել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում