Արցախի Հանրապետությունում մայիսի 9-ի առավոտյան մեկնարկել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումները:
Արցախում Եռատոնին մասնակցելու է եկել նաև «Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նա նշեց, որ ԼՂՀ ճանաչումը ուշ է, բայց ուշացած չէ. «Կարծում եմ, որ հայկական գործոնը պետք է գործի, որ ցույց տանք, որ մենք ունենք պետականություն, ազգային վստահության ճգնաժամը հաղթահարելով՝ ԼՂՀ անկախության ճանաչումը ոչ թե խելահեղ, այլ անհրաժեշտ քայլ է»:
Նրա խոսքով՝ ստատուս քվոն պետք է փոխենք՝ բոլոր առումներով՝ ռազմական, դիվանագիտական և ներհայաստանյան:
Մանրամասները՝ տեսանյութում:












































