ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը L’Equipe-ի հետ զրույցում անդրադարձել է իր ապագայի վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին։
«Երբ հեռանում էի «Միլան»-ից, դա իմ որոշումը չէր։ Երբեք չեմ ցանկացել հեռանալ ակումբից։ Սիրում եմ «ռոսսոներիներ»-ին։ «Միլան»-ը լավագույն ակումբն է, որտեղ երբևէ խաղացել եմ։ Բայց դա արդեն անցյալում է։ Չգիտեմ՝ «Միլան»-ը կրկին կդառնա ապա, թե ոչ։
Շուտով բոլորդ կիմանաք, և այս գուշակություններին վերջ կդրվի։ Շաբաթ օրվա խաղը վերջինը կլինի ՊՍԺ-ում, թե ոչ, միայն ինձնից չէ կախված»,- հայտարարել է շվեդ հարձակվողը։







































