Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն որևէ կասկած չունի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հարցում։
Մարսելոն առանձնացրել է իր թիմակից Քրիշտիանու Ռոնալդուին, ով Լա Լիգայի 37-րդ տուրում կայացած «Վալենսիա»-ի հետ խաղում դուբլ է ձևակերպել։ Խաղն ավարտվել է «Ռեալ»-ի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
«Ռոնալդուն լավագույնն է աշխարհում։ Հրաշալի է խաղալ նրա հետ։ Նա գոհ է ոչ միայն իր գոլերից, այլև թիմի հաղթանակից։ Հերթական երեք միավորը վաստակեցինք, որտեղ Ռոնալդուի ներդրումը հսկայական է»,- Մարսելոյի խոսքերը մեջբերում է AS-ը։








































