«Նման հրապարակումները ցանկացած քիչ թե շատ քաղաքակիրթ երկրում կառավարական խորը ճգնաժամ կառաջւսցնեին: Իշխանությունները պարտավոր Էին իրականացնել հետևյալ երկու քայլերից մեկը՝ վարչապետը և ողջ կառավարությունը պետք Է անհապաղ հրաժարական տային, և դրան պետք Է հետևեին արդեն իրավական գործառույթներ: Եվ երկրորդ՝ եթե մի պահ ենթադրենք, որ կառավարության պաշտոնական դիրքորոշումը, թե՝ հրապարակումը որևէ կապ չունի իրականության հետ, և վարչապետը որևէ առնչություն չունի օֆշորում գրանցված ընկերության և գումարային փոխանցումների հետ, ճիշտ է, ապա խնդիրը պակաս լուրջ չէ, գուցեև ավելի:
Եթե ինչ-որ անձեր կամ կազմակերպություն ՀՀ վարչապետի անունով օֆշորում նման գործառույթներ են իրականացրել՝ սա արդեն հարված է պետությանը և ազգային անվտանգության լուրջ խնդիր»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ազգային անվտանգության նախկին նախարար, «Կոնկորդ» կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով Hetq.am-ի կողմից ներկայացված հրապարակումներին, ըստ որի՝ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը:
Դ. Շահնազարյանի կարծիքով՝ իշխանության քայլերը համարժեք չեն, մինչդեռ բավական ժամանակ է անցել, և, եթե իրենց առաջ քաշած վարկածը համապատասխանում է իրականությանը, ապա պետք է արդեն այդ առիթով քրեական գործ հարուցված լիներ, և այդ գործի շրջանակներում սպառիչ պատասխաններ տրվեին, թե ի՞նչ ուժեր են ՀՀ վարչապետի անունից նման գործարքներ իրականացրել:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:






































