Ռոստովի շրջանի Վոլգոդոնսկ քաղաքի միանգամից երկու ուսումնական հաստատություններում աղմկահարույց սեքսուալ սկանդալ է բարձրացել այն պատճառով, որ իններոդ դասարանի աշակերտները սոցիալական ցանցում տեղադրել են իրենց ուսուցչուհու ինտիմ լուսանկարը:
Ըստ ուսումնական հաստատության տնօրեն Յուրի Ֆիլիպովի՝ լուսանկարը հայտնվել է աշակերտների ձեռքում քննական շրջանում: 34-ամյա ուսուցիչը մի քանի րոպեով դուրս է եկել միջանցք, իսկ դպրոցականները միանգամից բացել են նրա համակարգիչը՝ քննության պատասխանները գտնելու համար: Պատասխանները նրանք այդպես էլ չեն գտել, դրա փոխարեն հայտնաբերել են ուսուցչի կնոջ ինտիմ լուսանկարները, ով նույնպես ուսուցչուհի է, բայց մեկ այլ դպրոցում:
Ներկա դրությամբ ուսուցչուհին չի ներկայանում աշխատանքի, նա արձակուրդ է վերցրել: Նա չի ցանկացել դատի տալ 15-ամյա աշակերտներին՝ խուսափելով ավելի մեծ աղմուկից:








































