Կրկին ժամանակն է եկել կրելու ծաղկե գլխազարդեր, որոնք դեռևս անցյալ ամառ հայտնվել են Dolce&Gabanna-ի և Valentino-ի հավաքածուներում:
Ուրիշ էլ ե՞րբ, եթե ոչ արևային ամենաթեժ օրերին, կարելի է մարմնավորել պճնամոլ ծախկավաճառուհու, գեղեցիկ մեքսիկուհու կամ նուրբ հովվուհու՝ ծաղիկները հյուսելով մազերի մեջ կամ գեղեցիկ գանգուրների վրա կրելով ծաղկե գլխազարդ:
Նման զարդեր արդեն կրում են Քիրա Նայթլին, Քրիստեն Դանսթը, Քեթի Փերին, Միշի Բարթոնը և ուրիշներ:










































