Ռուսաստանի համար կարևոր տոներից մեկը՝ Հաղթանակի օրը, որ նշվում է մայիսի 9-ին, ամերիկացիների համար անցնում է գրեթե աննկատ՝ գրում է The Washington Post-ը:
Ամերիկացիների մեծ մասի համար ֆաշիստական Գերմանիայի ջախջախման տարելիցն աննկատ է անցնում, սակայն յուրաքանչյուր ռուս ընտանիք Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից հարազատ ունի՝ գրում է պարբերականը:
Լրատվամիջոցը փաստում է, որ տոնը չի նշվում Ամերիկայում հավանաբար այն պատճառով, որ ԱՄՆ-ը օվկիանոսներով պաշտպանված էր ուղիղ հարձակումներից, այն դեպքում, երբ Ռուսաստանը ենթարկվեց անմիջական հարձակման, և Կարմիր բանակը կարևոր դեր խաղաց Ադոլֆ Հիտլերի ռեժիմի ոչնչացման մեջ:










































