Գերմանիայի ԱԳՆ-ն Twitter-ի իր պաշտոնական էջում հաղորդագրություն է տեղադրել` Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի սխալ օրով, հայտնում է RIA Novosti-ն:
«Յոթանասունմեկ տարի առաջ այս օրը վերջացավ Երկրորդ համաշխարհային պատերազմը: Եվրոպան փլատակների մեջ էր»,- գրված է հաղորդագրությունում, հրապարակված մայիսի 8-ին ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի անունից:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օրը ընդունված է համարել 1945 թվականի սեպտեմբերի 2-ը, երբ ստորագրվել է Ճապոնիայի կապիտուլյացիայի ակտը:
Իսկ 1945 թվականի մայիսի 8-ին ստորագրվել է ֆաշիստական Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը:







































