Մեծ Բրիտանիայում աշխատավարձերի կրճատումը 2008 թ. սկսած՝ ռեկորդային է դարձել՝ երկրի ժամանակակից պատմության հնգամյա ցանկացած ժամանակաշրջանի համեմատ: Ինչպես հաղորդում է The Guardian-ը, այս մասին վկայոմ է Բյուջետա-հարկային հետազոտությունների ինստիտուտի(Institute for Fiscal Studies-IFS) զեկույցը: Ինստիտուսի տվյալներով՝ վերջին հինգ տարիներին Մեծ Բրիտանիայում ախատավարձերը կրճատվել են 6 %-ով:
IFS-ում հաշվել են, որ վերջին հարյուրամյակի ընթացքում աշխատավարձերն աճել են տարեկան միջինը 2 %-ով: Դա նշանակում է, որ այժմ երկրի քաղաքացիները վաստակում են 15 %-ով ավելի քիչ, քան կարող էին վաստակել, եթե պահպանվեին հետճգնաժամային միտումները:
Հաշվետվությունում նշվում է, որ իրական եկամուտների կրճատման մեծ մասը բաժին է ընկել այն աշխատակիցներին, որոնք պահպանել են իրենց աշխատատեղերը: Ինֆլյացիան և բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից հեռացնելը ավելի քիչ դեր են խաղացել:
Նախօրեին պաշտոնական վիճակագրությունը Մեծ Բրիտանիայում գրանցել է արտադրողականության և արդյունաբերության կրճատում: Հայտնի է դարձել, որ գործարանները սկսել են միջինը 10 %-ով ավելի քիչ ապրանք արտադրել, քան 2007 թ.: Այնուամենայնիվ, ապրիլի համեմատությամբ, բրիտանական արդյունաբերությունը գրանցել է 0.1 % աճ: Մարտին ցուցանիշը բարձրացել է 0.7 %-ով:









































