Իրանի Իսլամական Հանրապետության Առևտրի զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Հասան Մորթաջին շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանը Իրանին 25% մաքսային արտոնություն է տրամադրել ՌԴ իրանական ապրանքների ներմուծման համար, գրում է RIA Novosti-ն:
«Ռուսաստանը Իրանից ներկրվող ապրանքների համար հատուկ արտոնություններ է սահմանել, այդ թվում` մաքսային տուրքի 25% զեղչ»,- հայտարարել է Մորթաջին:
Նա նաև ավելացրել է, որ նվազեցվել են հյուսիսային հարևան երկիր ապրանքների տեղափոխման ծախսերը:








































