«Անմահ գնդի» ակցիայի ժամանակ Մարկ Բերնեսի երգի հնչյունների ներքո Նյու Յորքում երկինք են բարձրացել սպիտակ օդապարիկներ, նաև երկինք է բարձրացել ինքնաթիռ 30մ երկարությամբ Գեորգիևյան ժապավենով, գրում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ ԱՄՆ-ի ամենախոշոր քաղաքում արդեն երկրորդ տարին է, որ անց է կացվում նմանատիպ ակցիա: Քայլերթը Գուձոն գետի առափնյա հատվածով անցել է դեպի Մանհեթենի ներքին հատվածի Բեթերի պարկում գտնվող Երկրորդ համաշխարհային պատերազմում ընկած մարտիկների հուշարձանը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ակցիային մասնակցել է ավելի քան 500 մարդ:








































