ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը Կորեայի Աշխատավորական կուսակցության յոթերորդ համագումարում հայտարարել է, որ անհարաժեշտ է բարձրացնել կառավարության դերը և ընդլայնել նրա գործառույթները, գրում է RIA Novosti-ն:
«Անհրաժեշտ է ամրացնել կառավարությունը և ուժեղացնել նրա գործառույթները և դերը, միաժամանակ պետք է կյանքի կոչել կուսակցության գլխավոր գիծը երեք հեղափոխությունների իրագործման ուղղությամբ՝ գաղափարական, տեխնիկական, մշակութային»,- ասել է նա:
Նա ընդգծել է նաև «2016-2020 թթ. երկրի տնտեսական զարգացման հնգամյա ծրագրի իրագործման կարևորությունը». սակայն այդ ծրագրի մանրամասների մասին չի խոսվել:










































