Ավստրիայի և Իտալիայի միջև լեռնային կիրճում մայիսի 7-ին թվով մոտ 600 անարխիստ-ցուցարարների և ոստիկանների միջև տեղի են ունեցել ընդհարումներ, որոնց հետևանքով տուժել են մի քանի մարդ, հայտնում է DW-ն:
Ցուցարարները պահանջել են «վերացնել սահմաններ» և անհամաձայնություն են արտահայտել ԵՄ ներսում սահմանների վերահսկողության հնարավոր վերականգնման կապակցությամբ:
Ըստ տեղեկատվության` անարխիստները բռնկվող նութեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, վերջիններս էլ կիրառել են արցունքաբեր գազ: Չորս ոստիկան և մի քանի ակտիվիստներ վիրավորվել են: Մոտ քսան ցուցարար ձերբակալվել է:

















































