Պրահայի կենտրոնում 19-րդ անգամ տեղի է ունեցել մարիխուանայի օրինականացման երթ՝ Million Marihuana March անվանումով, որին Novinky կայքի տվյալներով՝ մասնակցել է շուրջ 5 հազար մարդ:
Ցույցի կազմակերպիչների հայտարարության համաձայն՝ ներկա երթը նվիրված է կանեփի աճեցման և դրանից ստացվող արտադրանքի օգտագործման օրինականացմանը՝ ոչ միայն բժշկական նպատակներով, այլ նաև «լավագույն հանգստի»:









































