ՌԴ ԱԻՆ աշխատակից Վիկտոր Բալիկովը առավոտյան իրենց շենքի բանկի աղբամանում ձայներ է լսել և գտել բախտի քմահաճույքին մատնված երկու նորածին շնիկների: Կենդանիները տեղավորված են եղել մուգ պոլիէթիլենային տոպրակում: Հաջողվել է փրկել միայն նրանցից մեկին: Վիկտորը սկզբում վախեցել է՝ կարծելով, թե դա երեխա է, սակայն շուտով հայտնաբերել է կենդանիներին: Փրկված շանը, սակայն, տանջալից մահ էր սպասվում:
Երբ Վիկտորը հասկացել է, որ շան կյանքին հաշված րոպեներ են մնացել, նա արցունքն աչքերին սկսել է արհեստական շնչառություն տալ կենդանուն և մերսել նրա սիրտը: Երբ շունը սկսել է շնչել, փրկարարը վերցրել է նրան ու տուն վազել, շանը տաքացրել են սրբիչով՝ փոխանցում է Life News-ը:
Փրկարարի երեխաները վաղուց էին ցանկանում շուն ունենալ: Սա ճակատագրի պարգև էր: Շանն անվանել են Ֆենիքս:










































