Հյուսիսային Կորեան պատրաստվում է հինգերորդ միջուկային փորձարկումներին, որոնք կիրականացվեն մոտ ժամանակներս։ Այս մասին հայտնել է Ջոն Հոփկինսի համալսարանին կից ամերիկյան վերլուծական 38 North կենտրոնը՝ փոխանցում է BBC-ն։
Փորձագետները նման եզրակացության են եկել մայիսի 5-ին Պանգիրի միջուկային զորակայանում արված արբանյակային նկարների վերլուծության հիման վրա։
Նկարներում տեսանելի է մեքենաների կուտակման վայր, որն ըստ փորձագետների՝ կարող է լինել փորձարկման անցկացման հրամկետ։
Ընդհանուր առմամբ զորակայանի մոտ հազվադեպ կարելի է նկատել մեքենաների տեղաշարժ, և սովորաբար դրանց հայտնվելը կապված է փորձարկումների նախապատրաստության հետ։












































