Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Կուրիլյան կղզիների խնդրի հարցով Մոսկվային առաջարկել է նոր մոտեցում, հայտնում է ճապոնական Kyodonews գործակալությունը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի հետ նրանք այդ խնդրի լուծման հարցում եկել են համաձայնության:
Տոկիոն չլուծված տարածքային վեճը համարում է Ռուսաստանի և Ճապոնիայի միջև խաղաղ պայմանագրի կնքման հիմնական արգելքը, որը այդպես էլ չի ստորագրվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո:









































