Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ջախջախիչ՝ 0:4 հաշվով հաղթանակը Դանիայի ընտրանու նկատմամբ մեծ աղմուկ է բարձրացրել ֆուտբոլային աշխարհում:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում խաղի ելքի մասին տեղեկատվությունը վերանագրված է այսպես՝ «Հայաստանի 4 գոլը կործանեց Դանիայի ընտրանուն»: Կայքը հայտնում է, որ հայերը Կոպենհագենում «շշմեցնող հաղթանակ» տարան՝ դանիացիների դարպասն ուղակելով 4 անպատասխան գնդակ:
Նշվում է, որ խաղից մոտ կես րոպե անց Յուրա Մովսիսյանը «շոկային հարվածով լռեցրեց» «Պարկեն» մարզադաշտի բազմությանը: Այդ հարվածից դանիացիներն այդպես էլ չկարողացան ուշքի գալ: 19-րդ րոպեին Արազ Օզբիլիսը կրկնապատկեց հաշիվը: 60-րդ րոպեին Յուրան դարձավ կրկնակի գոլի հեղինակ՝ իր առաջին գոլի ճիշտ նույն էֆեկտով վերջնականապես սպանելով դանիական ոգին:
Հենրիխ Մխիթարյանն էլ եզրափակեց սենսացիոն հաղթանակը՝ «վերջին մեխը դնելով Մորտեն Օլսենի ֆուտբոլիստների դագաղում»:









































