Thursday, 02 07 2026
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ

Հայաստանում բացվել է Եվրոպական ակումբը

Մայիսի 3-ին Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի է ունեցել Եվրոպական ակումբի բացումն ու առաջին քննարկումը: Եվրոպական ակումբը ստեղծվել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ: Եվրոպական ակումբի նպատակն է համախմբել հայկական և եվրոպական համալսարանների և հետազոտական կենտրոնների գիտնականներին և փորձագետներին՝ մասնավորապես Հայաստանում միջազգային և տարածաշրջանային քաղաքականությունների, ինչպես նաև ԵՄ քաղաքականության վերաբերյալ առողջ քննարկումներն և բանավեճերը խթանելու և անցկացնելու նպատակով: Որպես բանախոսներ՝ քննարկումներին հրավիրվելու են հայտնի փորձագետներ: Քննարկումները տեղի են ունենալու «Չատամ Հաուսի» կանոններով՝ փակ քննարկման ձևաչափով:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունել է Եվրոպական ակումբի ստեղծումը: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ու շնորհավորել Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնին այս գաղափարն առաջ տանելու ու ակումբը հիմնելու համար: ԵՄ-ն կաջակցի ձեզ, և մենք լիահույս ենք, որ այս նախաձեռնությունը կտա իր իրական արդյունքները: Դա վերաբերում է ոչ միայն մասնակիցներին, մասնավորապես երիտասարդներին, այլև հայ փորձագետներին ու հասարակությանը: Մենք հույս ունենք, որ սա կդառնա ազատ քննարկումների լավ հարթակ: Այստեղ մենք կխուսափենք էմոցիաներից, պրոպագանդայից և կխոսենք ռեալ և ռացիոնալ փաստարկներով: Ակումբն իր մեկնարկը տվեց ոչ հեշտ թեմայի քննարկմամբ, որը նվիրված է Ռուսաստանին և ԵՄ-ին: Այս հարցը հավելյալ նշանակություն ունի Հայաստանի համար, սակայն, կարծում եմ, որ նման մեկնարկը շատ լավ է»:

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանն իր ելույթում արձագանքեց դեսպանի խոսքին: «Ես նախ ցականում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանում Եվրոպական ակումբի ստեղծման առիթով, որի նպատակն է մեկ տեղում հավաքել Հայաստանի պայծառ մտքերը՝ ներառելով կառավարության անդամներին, դիվանագետներին, փորձագետներին, լրագրողներին, ուսանողներին` քննարկելու, բանավիճելու և գտնելու կենսական հարցերի պատասխանները: Ակումբը հիմնադրվել է ԵՄ-ի տեխնիկական և գաղափարական աջակցությամբ, և ես ուզում եմ հատուկ շնորհակալություն ասել դեսպան Սվիտալսկիին՝ իր անձնական և արժեքավոր ներդրումն այս հարթակի ստեղծման հարցում ունենալու համար: Մենք պլանավորում ենք այս տարի ունենալ 7 նիստ, որոնք նվիրված կլինեն շատ տարբեր թեմաների` միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում, ԵՄ-Իրան հարաբերություններ և այլն»:

Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի համակարգող Վլադիմիր Մորոզովը և Լեհ-ուկրաինական համագործակցության հիմնադրամի տնօրեն Յան Պեկլոն ներկաների հետ փոխանակել են կարծիքներ, պատասխանել նրանց հարցերին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, հետազոտողներ, փորձագետներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում