Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ «զինագործներ»-ը մտադիր են շրջանցել «Տոտենհեմ»-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում:
««Արսենալ»-ի նպատակը «Տոտենհեմ»-ին շրջանցելն է: Առաջնությունը դեռ ավարտված չէ: Պետք է տեսնել, թե ինչ կկատարվի: «Տոտենհեմ»-ը հիանալի մրցաշրջան է անցկացնում: Սակայն այդ թիմին չհաջողվեց լավ ավարտել այն:
Եթե «Տոտենհեմ»-ին հաջողվի գերազանցել «Արսենալ»-ին, եզակի դեպք կլինի: Սակայն մենք կպայքարենք մինչև հաղթական ավարտը` նրանցից բարձր լինելու համար»,- Mirror-ը մեջբերում է ֆրանսիացի մասնագետի խոսքերը:










































